«Ազդակ»ը հրատարակել է Հարութ Չեքիջյանի «Հայաստանի Հանրապետության կազմավորումը և Սեվրի դաշնագիրը» գիրքը

  • 22.02.2024
  • 0
  • 339 Views

«Ազդակ» թերթը մեկնարկել է նոր մատենաշարի հրատարակություն։

«Սիրուհի Պուտագյան» հիմնադրամի աջակցությամբ Լիբանանի «Ազդակ» հայալեզու թերթի տնօրենությունը հրատարակել է Հարութ Չեքիջյանի «Հայաստանի Հանրապետության կազմավորումը և Սեվրի դաշնագիրը» խորագիրը կրող հատորը։

Հատորը ներառել է հեղինակի «Ազդակ»-ում լույս տեսած հոդվածների ժողովածուն։ 686 էջերից բաղկացած գիրքը հագեցած է արխիվային նյութերով և համալրված մատենագիտական աղբյուրագիտական հարուստ ցանկով։

Պատմական իրադարձությունների վերլուծական հայացքները այս օրերին ունեն խիստ այժմեական նշանակություն՝ տարածքային խնդիրների, քաղաքական անկախության և ինքնիշխանության պահպանման տեսանկյուններից։

Հատորը գիտահանրամատչելի շարադրանք ունի եւ կհետաքրքրի ոչ միայն մասնագետներին, այլեւ հասարակության լայն շրջանակի։

Աղբյուր՝ nt.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում