«Գնաճը ամենաշատն է սպառնում».Չեխիա

  • 08.01.2024
  • 0
  • 338 Views

«Այսօր գնաճը մտավախության հիմնական աղբյուրն է Չեխիայի հասարակության զգալի հատվածում։ Մարդկանց գրեթե 49 %-ը հիմնականում մտահոգված է բնակվարձերի թանկացման վտանգից, որտեղ նրանք սպառումների նվազեցման քիչ հնարավորություններ են տեսնում հետագա հեռանկարում»,- գրել է հունվարի 8-ի չեխական ՊՐԱՎՈ օրաթերթը՝ «Գնաճը ամենաշատն է սպառնում» կարճ հաղորդագրությունում, որի տեղեկացմամբ, շուկայի և հասարակական կարծիքի հետազոտության ոլորտում համաշխարհային առաջատար Ipsos կազմակերպության տրամադրած հավաստի տվյալներով, գնաճը հասարակական մտահոգության հիմնական առիթ է հանդիսացել 2022 թվականից ի վեր։

ՊՐԱՎՈ-ի հավաստմամբ, երկրորդ տեղում եղել է Ուկրաինայի նկատմամբ ռուսական ռազմական ագրեսիայի հետ կապված երկարատև մտավախությունը, «թեև Ipsos-ի վերջին հարցումների համաձայն, այդ առումով պատերազմից վախեցողների քանակը նվազել է մինչև 28% ցուցանիշի՝ երկրորդ տեղում, այնուամենայնիվ, փոխարինվելով աղքատության և սոցիալական անհավասարության վերաբերյալ մտահոգություններով, ինչը ներկայումս արտահայտվում է չեխերի 32% զանգվածի կողմից»,- ընդգծվել է վերոհիշյալ հաղորդագրության բովանդակությունում, որին որպես լրացում ստորև ներկայացվում է «Եվրագոտում գնաճն արագացել է» վերնագրով մեկ այլ փոքրիկ հաղորդագրություն՝ պարբերականի միևնույն համարից.

«Եվրոյով վճարող երկրներում գնաճի տեմպերը 2023 թվականի դեկտեմբերին տարեկան կտրվածքով գերազանցել են նոյեմբերի 2,4% ցուցանիշին՝ հասնելով մինչև 2,9 %-ի՝ հիմնականում պարենային ապրանքագների հաշվին»,- նշել է թերթը՝ հիմնվելով Eurostat վիճակագրական գործակալության նախնական գնահատականին, ըստ որի հաղորդագրությունն ամփոփվում է հետևյալ արձանագրությամբ. «Ամենաբարձր գնաճն ունեցել է Սլովակիան, որտեղ այն կազմել է 6,6 %»։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում