«Engage Armenia» 2024 Եվրոպական շրջագայությունը խթանում է Սփյուռքի ներգրավվածությունը դժվար ժամանակներում

  • 13.12.2023
  • 0
  • 336 Views


Երևան, Հայաստան – Հայաստանի համար մեծ մարտահրավերների և անորոշության ժամանակներում, ներգրավվելու կոչը հնչում է ամբողջ աշխարհում: «Engage Armenia» 2024 եվրոպական շրջագայությունը, որը նախատեսված է անցկացնել 2024 թվականի մարտի 6-13-ը, հրավիրում է աշխարհի բոլոր հայերին, անկախ նրանց տարիքից կամ փորձառությունից, համախմբվելու և առանցքային դեր խաղալու Հայաստանի ապագայի կերտման գործում: Այս շրջագայությունը կիրականացվի եվրոպական ութ քաղաքներում՝ Լոնդոն, Ամստերդամ, Բրյուսել, Փարիզ, Ալֆորվիլ, Ժնև, Լիոն և Մարսել:


Հայաստանը վերջին ժամանակներս բախվել է զգալի մարտահրավերների, և ներգրավվածության
անհրաժեշտությունը երբեք այսքան հրատապ չի եղել։ «Engage Armenia» 2024 շրջագայությունը ստեղծվել է այս անհրաժեշտությունը լուծելու նպատակով՝ հարթակ առաջարկելով հայերին վերաիմաստավորելու, վերակենդանացնելու և գործնականում կիրառելու իրենց ներգրավվածությունը Հայաստանում՝ անկախ ներգրավվածության ներկա աստիճանից: Անհատների, կազմակերպությունների և ծրագրերի բազմազան ներկայացուցիչների հետ շրջագայությունը արժեքավոր պատկերացումներ է տալիս Հայաստանի
զարգացմանն ակտիվ մասնակցության վերաբերյալ:


«Engage Armenia» 2024 շրջագայության նշանավոր խոսնակների թվում են.
● Վարդան Մարաշլյան (Repat Armenia/ «Վերադարձ Հայաստան»)
● Սևան Կաբակյան («Դեպի Հայք»/ Birthright Armenia, «Հայ Կամավորների Միություն»/AVC)
● Նելլի Պոլյակով (Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ)
● Գարիկ Գևորգյան («Մուվ 2 Արմենիա»/ Move2Armenia)
● Գևորգ Պողոսյան («ռեԱրմենիա» / ReArmenia)
● Նազարեթ Սեֆերյան («Իմփաքթ Հաբ» /Impact Hub)
● Սիսիան Պօղոսեան (ՀՀ Զբոսաշրջության կոմիտե)
● Հրայր Բարսումյան (Optimize Consulting)


Շրջայցի ձևաչափը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից՝ պանելային քննարկումներ և նոր կապերի հաստատում: Քննարկումների ընթացքում բանախոսները կկիսվեն իրենց անձնական
փորձառությամբ և պատկերացումներով՝ անդրադառնալով այնպիսի թեմաների, ինչպիսիք են
կամավորությունը, պրակտիկան, փորձի փոխանակումը, ծրագրերի աջակցությունը, բարձրագույն
կրթության և կարիերայի հնարավորությունները, բիզնես ներդրումները, հայրենադարձությունը և
ինտեգրումը Հայաստանում: Այս ինտերակտիվ ձևաչափը կխրախուսի ներկաներին հարցեր տալ և
անմիջականորեն ներգրավվել պանելիստների հետ:


Մասնակցելով «Engage Armenia» 2024-ին` անհատները զգալի քայլ են կատարում Հայաստանի
հետ իրենց կապը վերափոխելու և ազգի առաջընթացին նպաստելու ուղղությամբ: «Engage
Armenia» 2024-ի մասին լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն առաջիկա շաբաթների ընթացքում:


orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում