Ադրբեջանն իրագործում է ճիշտ նույն քաղաքականությունը, ինչ 1991-1992 թվականներին. Տաթեւիկ Հայրապետյան

  • 30.07.2023
  • 0
  • 627 Views

Այս մասին Տելեգրամի իր ալիքում կատարած գրառման մեջ նշել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Կարմիր խաչի ուղեկցությամբ ՀՀ բուժման մեկնող ԱՀ քաղաքացու առևանգմանն ադրբեջանցի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից:

«Ինչպե՞ս կարելի է քննարկել այդ հարցը, եթե Կարմիր Խաչն անգամ չի կարողանում կանխել բուժառության մեկնող քաղաքացու առևանգումը: Այս առևանգման դեպքը պետք է ուղղել Ադրբեջանի դեմ՝ բարձրացնելով հանրային ու միջազգային մեծ աղմուկ: Եթե դա չանենք, ապա այս մարդու կյանքը կդրվի վտանգի տակ, ավելին՝ սա կդառնա առևանգումների շղթայի սկիզբ»,-համոզմունք է հայտնել  ադրբեջանագետը՝ հավելելով, որ  փաստացի, Ադրբեջանն իրագործում է ճիշտ նույն քաղաքականությունը, ինչ 1991-1992 թվականներին: «Ոչինչ չի փոխվել այդ պետության գործելաոճի ու նպատակների մեջ, միայն մենք ենք միամտաբար հավատում իրենց «խաղաղասիրությանը»»,-նշված է նրա գրառման մեջ:

Արցախպրես

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում