Այսօր՝ հունիսի 30-ին Կարլովի Վարիի Տերմալ հյուրանոցային համալիրում հանդիսավորությամբ բացվեց 57-րդ միջագային կինոփառատոնը։ Կինոփառատոնի երկարամյա նախագահ, հայտնի դերասան եւ բեմադրիչ Յիրի Բարտոշկան հայտարարեց հանդիսավոր բացումը , ապա ավստրիալացի դերասան եւ երաժիշտ Ռասել Քրոունին պարգևատրվեց Բյուրեղյա գլոբուսով՝ համաշխարհային կինոյում ակնառու գեղարվեստական ներդրման համար,Վերջինս նաեւ ելույթ ունեցավ երեկոյան համերգի ընթացքում։ Դերասանուհի Ալիսիա Վիկանդերը ստացավ KVIFF Նախագահի մրցանակը։ Փառատոնի բացմանը ելույթ ունեցան Indoor Garden Party և Morcheeba հայտնի խմբերը,իսկ ներկաներին զարմացրեց բացման արարողության ժամանակ ցուցադրված գեղասահքի շոուն։

Փառատոնն այս տարի տեղի կունենա 2023 թվականի հունիսի 30-ից հուլիսի 8-ը։ Փառատոնի օրերին նախագահի մրցանակը կստանա չեխ դերասանուհի Դանիելա Կոլարովան։ Չեխական Every Day of Courage դասական ֆիլմի վերականգնված տարբերակ պրեմիերան նույնպես տեղի կունենա կինո փառատոնի շրջանակներում։ Հայտնի օտար դեմքերից այս տարվա կինոփառատոն կժամանի նաեւ ամերիկացի դերասանուհի Ռոբին Ռայթը։


Ընդունված 12 ֆիլմի փոխարեն այս տարի կինոփառատոնի հիմնական մրցույթում կլինի միայն 11-ը, տասներկուերորդ՝ արդեն հաստատված չինական ֆիլմը Չինաստանի կառավարության անմիջական հրահանգով հետ է կանչվել։ Չեն ցուցադրվի նաեւ ռուսական ֆիլմերը։
Հիմնական մրցույթում Չեխիան կներկայանա երկու ֆիլմով՝ «Úsvit» դետեկտիվ դրամայով և Յախիմ Տոպոլի «Զգայուն մարդը» վեպի էկրանավորմամբ` Տոմաշ Կլեյնի Citlivý člověk ֆիլմով ։ Հայկական ֆիլմ այս տարվա ծրագրում կրկին չկա, բայց կան վրացական եւ իրանական ֆիլմեր։ Ընդ որում, իրանական ֆիլմերը կցուցադրվեն առանձին ծրագրով։ Հորիզոն ծրագրում կցուցադրվեն Վիմ Վանդերսի նոր «Հոյակապ օրեր» եւ Լավ Դիազի «Երբ ալիքները հանդարտվեն» ֆիլմերը։
Orer.eu
Լուսանկարները՝ KVIFF կինոփառատոնի











