Հոկտեմբերի 25ից Չեխիան կարգելի Շենգենյան մուտքի արտոնագիր՝ վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկրի տարածք։ Դեռ փետրվարի 25-ից Չեխիան դադարեցրել էր վիզաների տրամադրումը ՌԴ քաղաքացիներին, իսկ այս որոշումով միանում է Բալթյան երկրներին, Լեհաստանին եւ Ֆիլանդիային, եւ արգելում է զբոսաշրջության, մշակութային կամ սպորտի նպատակով ճամփորդող Ռուաստանի քաղաքացիների մուտքը Չեխիա։ Այս մասին երեկ որոշում է կայացրել Չեխիայի կառավարությունը՝ բավարարելով արտգործնախարարության առաջարկը։
ՕՐԵՐ ամսագիր
orer.eu



