Այսօր տեղի է ունեցել հայ-ադրբեջանական հակամարտության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2-րդ նիստը, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով եւ Ֆրանսիայի հրավերով։
Բանախոսների մեծ մասը դատապարտել է Ադրբեջանի վարքագիծը։



Նիստում մասնավորապես ասվել է .
Նորվեգիան հաստատում է, որ հարձակման է ենթարկվել Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքը.
ԱՄՆի ներկայացուցիչը հաստատել է, որ Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքները ռմբակոծման է ենթարկվել։
Իռլանդիան հաստատել է, որ Ադրբեջանը միջազգային իրավունքով արգելված հարվածներ է հասցնել Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքին։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Հնդկաստանի ներկայացուցիչը Ադրբեջանին ագրեսոր է անվանել։
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչն ասել է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը իրենց սկզբնական դիրքերից։
Իսկ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը երկու կողմերին կոչ է արել վերադառնալ իրենց սկզբնական դիրքերին։
Video
https://media.un.org/en/asset/k1y/k1yt2437iz





Վստահելի տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում Նախիջևանի ուղղությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:
Մարգարյանը նախ նշեց՝ մինչև իրենք նիստում խոսում են, հաղորդումներ են ստացվում, որ փխրուն հրադադարը սպառնալիքի տակ է։

«Վստահելի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի իրականացնի ՀՀ ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու Ադրբեջանի անօրինական հավակնությունները»,-ասաց Հայաստանի ներկայացուցիչը:
orer.eu



