Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունները դատապարտել են Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

  • 29.06.2026
  • 0
  • 6 Views

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։

«Իսրայելի կառավարությունը, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ ճնշում է պաղեստինցի ժողովրդին և դատվում է Միջազգային դատարանում Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանություն կատարելու համար, նպատակ ունի թաքցնել սեփական հանցագործությունները` 1915թ․ իրադարձությունների վերաբերյալ իր կողմից ընդունված քաղաքական որոշմամբ»- ասված է հայտարարության մեջ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես մտահոգություն է հայտնել Իսրայելի կառավարության՝ «Հայոց ցեղասպանության» ճանաչման վերաբերյալ որոշման կապակցությամբ։ Ադրբեջանական կողմը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որևէ գնահատական համարում է պատմական ճշմարտության խեղաթյուրում և պնդում է, որ դրանք չունեն իրավական կամ գիտական հիմքեր։

«Նման քայլերը չեն նպաստում հաշտեցմանը և փոխըմբռնմանը, ընդհակառակը, դրանք խորացնում են առկա հակասությունները և խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման հասնելու ջանքերին», – ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իսրայելի կառավարությանը վերանայել իր որոշումը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում