
Մայիսի 24-ին Բուլղարիայի Սամոկովո քաղաքում ավարտվեց 2026 թվականի մինչև 15 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցեց ամբողջական կազմով՝ 10 ըմբիշով, և նվաճեց երեք մեդալ՝ մեկ ոսկի և երկու բրոնզ։
Եվրոպայի առաջնության մեդալակիր դարձան՝
68 կգ Շահեն Մարտիրոսյան – ոսկի
41 կգ Տիգրան Աղաջանյանը – բրոնզ
57 կգ Ատոմ Եսայանը մինչև – բրոնզ
Մրցաշարի արդյունքներով Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց չորրորդ տեղը՝ վաստակելով 99 միավոր։
Ջերմորեն շնորհավորում ենք մեր հրաշալի ըմբիշներին և մարզչական կազմին գերազանց արդյունքների համար և ցանկանում նորանոր նվաճումներ։
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
orer.eu





