Հայկ Մարտիրոսյանը արժանացել է արծաթե մեդալի՝ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում

  • 11.05.2026
  • 0
  • 38 Views

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է արծաթե մեդալակիր Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում:

Հայկը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Հայ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը նույնպես վաստակել է 7 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։

Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.

🥇 1-ին տեղ՝ Ֆրեդերիկ Սվանե՝ 7.5 միավոր

🥈 2-րդ տեղ՝ Հայկ Մարտիրոսյան՝ 7 միավոր

3-րդ տեղ՝ Յան Նեպոմնյաշչի՝ 7 միավոր

Հայաստանից մասնակցում էին նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, ովքեր վաստակեցին 5.5 միավոր։

Շնորհավորում ենք Հայկին և Մամիկոնին՝ մաղթելով նորանոր հաջողություններ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում