ԵԽ բանաձևերը գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար. ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլայի պատասխանը Ադրբեջանի նախագահին։ Այս մասին հայտնում է Միվիլնեթը։ https://civilnet.am
ԵԽ բանաձևերը գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար. ԵԽ նախագահի պատասխանը՝ Ալիևին
Եվրոպական Խորհրդարանի բանաձևերը գուցե անհարմարություններ են ստեղծում շատերի համար, բայց մենք երբևէ չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը, որ որդեգրում ենք: Սա Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի արձագանքն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքին, թե Եվրոպական խորհրդարանը խաղաղության գործընթացը սատարելու փոխարեն տապալում է այն։
Այս մեղադրանքն ու արձագանքը հնչել է մայիսի 4-ին Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի ժամանակ:
Տեսակապով գագաթնաժողովին մասնակցող Իլհամ Ալիևը նշել է, որ 2021-ի մայիսից մինչև 2026-ի ապրիլի 30-ը Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանի դեմ ուղղված 14 բանաձև, որոնք, ըստ նրա, պարունակում են վիրավորանքներ և կեղծ տեղեկատվություն։
«Ի պատասխան՝ Ադրբեջանի խորհրդարանը մայիսի 1-ին պաշտոնապես որոշում է ընդունել բոլոր ուղղություններով կասեցնել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ, դադարեցնել մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությանը, ինչպես նաև նախաձեռնել «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովին անդամակցության դադարեցման ընթացակարգեր»,- ասել է Իլհամ Ալիևը։
ԵԽ նախագահ Մեցոլան արձագանքելով Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց.
«ԵԽ-ն ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերն ընդունվում են մեծամասնության միջոցով, և դրա արդյունքները գուցե անհարմարություններ են ստեղծում շատերի համար, բայց մենք երբևէ չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը, որ որդեգրում ենք»:
orer.eu



