Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան ճանաչել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իբրեւ իր ցանցի անդամ

  • 12.03.2026
  • 0
  • 92 Views

Միջազգային կինոփառատոների գործունեությունը կարգավորող և ճանաչող համաշխարհային առաջատար կազմակերպությունը`

Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան (FIAPF) պաշտոնապես հայտնում է, որ աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոնների շրջանակում FIAPF-ի կողմից ճանաչված ընդամենը 50 փառատոններից մեկը դարձավ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը։

1933֊ին ստեղծված FIAPF-ի հավատարմագրումը շնորհվում է այն փառատոններին, որոնք համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։

«Ոսկե Ծիրանի» ընդգրկումը այս ցանցում հաստատում է փառատոնի աճող դերակատարությունը` որպես հեղինակային կինոյի տարածաշրջանային երկխոսության կարևոր հարթակ Եվրոպայի և Արևմտյան Ասիայի միջև։

«Ոսկե Ծիրանը» շարունակելու է իր առաքելությունը՝ աջակցելու հեղինակային կինոյին, բացահայտելու նոր ստեղծագործական ձայներ և խթանելու մշակութային երկխոսությունը կինոյի միջոցով։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում