Աշխարհի լավագույն 50 բուհերը ավարտած տղաները կազատվեն զինծառայությունից

  • 07.03.2026
  • 0
  • 372 Views

Ինչպես հայտնում է #EduNews-ը, ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը, ըստ որի՝ աշխարհի լավագույն բուհերն ավարտած երիտասարդները կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից։

🌍 Օրենքի համաձայն՝ այն ուսանողները, ովքեր սովորելու նպատակով տարկետում են ստացել Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին 50 համալսարաններում, ուսումն ավարտելուց հետո, եթե վերադառնան Հայաստան և առնվազն 3 տարի աշխատեն ՀՀ կառավարության սահմանած ոլորտներում, կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից։

Այս փոփոխությունը նպատակ ունի խրախուսել աշխարհի առաջատար համալսարաններում կրթություն ստանալը և հետագայում այդ գիտելիքը կիրառել Հայաստանում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում