Կարպիս Սուրենյանի «Ոգու ամրոցներ»  գիրքը

  • 06.03.2026
  • 0
  • 105 Views

ՕՐԵՐ-ի գրադարանին- Անվանի գրականգետ Երվանդ Տեր-Խաչատրյանից շնորհակալությամբ ստացանք Կարպիս Սուրենյանի «Ոգու ամրոցներ» հրաշալի գիրքը, որը հայ ճարտարապետության մասին էսսե է։ Գիրքը լույս է տեսել Սարգիս Խաչենց -Փրինթինֆո հրատարակչությունում 2015թվականին։ Ինչպես գրել է գրքի առաջաբանի եւ ծանոթագրությունների հեղինակ Երվանդ Տեր-Խաչատրյանը, այս գիրքը «երբեք չմարած սիրո ծնունդ է»։ Նրա վկայությամբ Աթենքում ծնված գրող եւ թարգմանիչ Կարպիս Սուրենյանը երկու պաշտամունք ուներ՝ բնությունը եւ  մշակույթը։ Տասնյակ տարիներ նա ոտքով շրջել է Հայաստանում, այցելել անհայտ հնավայրեր եւ նշանավոր կառույցներ, եւ այս գրքում ներկայացրել է հայ ճարտարապետության ողջ հմայքը։

«Հայ ճարտարապետությունը , իմ խորին համոզմամբ, նույնքան էական դեր է կատարել պատմական իրողության մեջ, որքան մեսրոպյան այբուբենն ու հայ դպրությունը։ Երկուսն էլ ոգու ամրոցներ են եղել հայ ժողովրդի համար, հզոր եւ հավասարազոր ամրոցներ»,- գրել է Կարպիս Սուրենյանը։

Գիրքը հայերեն եւ անգլերեն է, հարուստ է պատմաճարտարապետական հուշարձանների գունավոր լուսանկարներով։ Հեղինակը թեեւ շարադրել է 1975-1988 թվականներին, բայց գիրքը գրվել է գրողի ողջ կյնաքի ընթացքում։ «Ոգու ամրոցներ»ը եզրափակվում է «Անանուն Լմբատեցի» էսսեով, որը նվիրված է Լմբատավանքին եւ Լմբատի շքեղ որմնանկարներին։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում