Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը ձմեռային օլիմպիադայում հանդես է եկել ոլորավայրէջք մրցաձևում

  • 15.02.2026
  • 0
  • 272 Views

Իտալիայի Միլան և Կորտինա քաղաքներում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր պայքարի է դուրս եկել լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:

Հսկա ոլորավայրէջք մրցաձևում Հարությունյանը ցույց է տվել 1:21.67 րոպե արդյունք և 81 մասնակիցների շրջանում գրավել 59-րդ տեղը: 12 մասնակից չկարողացավ հասնել եզրագիծ։

Փետրվարի 16-ին Հարությունյանը հանդես կգա ոլորավայրէջք մրցաձևում: Հայ լեռնադահուկորդը երկրորդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին:

⛸️Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա վաղը՝ փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում