Բաքվի դատարանն Արցախի առաջնորդների մի մասին ցմահ ազատազրկման դատապարտեց

  • 05.02.2026
  • 0
  • 86 Views

Բաքվի դատարանն Արցախի առաջնորդների մի մասին ցմահ ազատազրկման դատապարտեց: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուսների գործից և քննվում է առանձին վարույթով:

«Սիրելի հետևորդներ, բոլորիս պայքարը պետք է միայն ավելի ուժգին դառնա․ պետք է շարունակենք բարձրացնել մեր ձայնն ու պահանջել բոլոր պահվողների անհապաղ ազատ արձակումը»,- գրված է Ազատություն հայ պատանդներին խմբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, քանի որ Ադրբեջանում գործում է օրենք, համաձայն որի՝ ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել 65 տարին լրացած անձինք։ Մնացյալ պատանդներին տվել են 15-19 տարի։

#FreeArmenianHostages

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի։

Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում