ԵԽԽՎ-ն խորապես մտահոգված է « վարչապետի և Հայ եկեղեցու ղեկավարի միջև լարվածությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրությունների մասին հաղորդագրություններով»

  • 26.01.2026
  • 0
  • 86 Views

ԵԽԽՎ-ն խորապես մտահոգված է « վարչապետի և Հայ եկեղեցու ղեկավարի միջև լարվածությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրությունների մասին հաղորդագրություններով»։ Այս մասին հայտնում է karevor.news-ը։

Այսօր Ստրասբուրգում ընդունվել է ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում մասնավորապես ասվում է. «Վեհաժողովը դատապարտում է Հայաստանում հակամարտության բոլոր կողմերի կողմից քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացումը և խարանավորումը: Այն խորապես մտահոգված է վարչապետի և Հայ եկեղեցու ղեկավարի միջև լարվածությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրությունների մասին հաղորդագրություններով: Վերահաստատելով, որ 2018 թվականից ի վեր երեք անընդմեջ ընտրություններն անցկացվել են առանց խախտումների, Վեհաժողովը վերահաստատում է պետական ​​միջոցների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգեր ընդունելու անհրաժեշտությունը: 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վեհաժողովը կոչ է անում բարելավելու քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու համար թեկնածուների միջև անձնական հարձակումներից զերծ՝ խնդիրների և քաղաքականության վրա կենտրոնացած ընտրարշավ: Այս համատեքստում Վեհաժողովը հիշեցնում է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի (ECRI) առաջարկությունը, որ «ընտրված մարմինները և քաղաքական կուսակցությունները պետք է ընդունեն համապատասխան վարքագծի կանոններ, որոնք արգելում են ատելության խոսքի օգտագործումը, կոչ են անում իրենց անդամներին և կողմնակիցներին զերծ մնալ դրա մեջ ներգրավվելուց, հավանություն տալուց կամ տարածելուց, և նախատեսում են պատժամիջոցներ»: Վեհաժողովն ի գիտություն է ընդունում ներկայիս վարչապետի մտադրությունը՝ կազմակերպելու սահմանադրական հանրաքվե 2026 թվականի ընդհանուր ընտրություններից հետո»,- ասվում է վեհաժողովի կայքում։

Իսկ news.am-ը նշում է, որ «Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը»։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում