Նոր հրատարակություն ՕՐԵՐ-ի գրադարակում. «Հայերը Լեհաստանում»

  • 21.01.2026
  • 0
  • 123 Views

Նոր հրատարակություն ՕՐԵՐ-ի գրադարանին

Շնորհակալությամբ ստացանք «ԱՆԻՎ» հիմնադրամի Սփյուռք մատենաշարի հերթական կոթողային հրատարակությունը ռուսերենով՝ Քշիշտոֆ Ստոպկյաի եւ Անջեյ Զեմբայի «Հայերը Լեհաստանում» ծավալուն աշխատությունը։ Պատմագիտական ծանրակշիռ ուսումնասիրությունը ուղեկցվում է պատմական եւ արխիվային բազմաթիվ լուսանկարներով, որոնք հարստացնում են պատկերագիրքը։

410 էջանոց գրքին կից տպագրվել է նաեւ քարտեզ, որտեղ մատնանշված են Լեհական թագավորությունում եւ 14-18-րդ դարերի Լիտվայի մեծ իշխանության տարածքի այն բնակավայրերը, որտեղ բնակվել են հայերը։ Հանրագիտարանային նշանակության այս ծանրադիր հատորը նախատեսված է ինչպես սփյուռքի հարցերով զբաղվող հետազոտողների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար։

Շնորհակալություն մեր գործընկեր Foundation for Development and Support of Armenological Studies “Aniv”ին եւ Արմեն Խեչոյանին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում