Անժելա Ասատրյանի «Զմեռվա երգը» կցուցադրվի դեկտեմբերի 21-ին Պրահայում

  • 14.12.2025
  • 0
  • 14 Views

Սուրբ Ծննդյան երեկո 

Ամերիկահայ կինոռեժիսոր Անժելա Ասատրյանի «ՁՄԵՌՎԱ ԵՐԳ» հայ-ամերիկյան արտադրության ֆիլմը կցուցադրվի Պրահայում՝ Կրիստալ կենտրոնում դեկտեմբերի 21-ին ժամը 15-ին։ Ֆիլմի ցուցադրությունից հետո նախատեսվում է հանդիպում ռեժիսորի հետ։

Ֆիլմի լեզուն անգլերեն է՝ հայերեն ենթագրերով։

Հասցեն՝  José Martího 2/407, Prague 6, 160 00 Կրիստալ հյուրանոցի տարածքում Krystal hotel

Տոմսերը ամրագրել` հեռ  606565611 կամ hakob@orer.cz էլեկտրոնային հասցեով։

Տոմսի արժեքը՝ 250 կրոն

Ֆիլմի մասին

 «Ձմեռվա երգ» (ԱՄՆ/Հայաստան) Սուրբ ծննդյան ռոմանտիկ կատակերգությունը միջազգային հանդիսատեսին է ներկայացնում ջերմ, տոնական պատմություն՝ Ամանորի ֆիլմ, որը լցված է հայկական մշակույթով, երաժշտությամբ և աներևակայելի բնությամբ։ 

Դվարություններից ու սեփական տխրությունից փախչելով և ոգեշնչում փնտրելով՝ ֆիլմի հերոս երիտասարդ երաժիշտը Հայաստան է գալիս անցկացնելու իր արձակուրդը, իսկ իրականում անցնելու անմոռանալի մի ձմեռվա միջով․․․Հայաստանում սկսվում է հերոսուհու ինքնաճանաչման ուղին։  Ֆիլմը ցույց է տալիս երաժշտության համամարդկային լեզուն, հայկական ժառանգության գեղեցկությունը և այն խոր էմոցիոնալ կապերը, որոնք մեզ միավորում են մեր արմատների հետ։

Բացի գեղարվեստական մոտիվներից, ֆիլմը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես գեղեցիկ, մշակույթով հարուստ և դիտարժան զբոսաշրջային ուղղություն, որն անպայման պետք է այցելել։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի նաև գրավել միջազգային լայն լսարանի ուշադրությունը մեր երկրի վրա։ 

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան բոլորովին վերջերս տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ արժանանալով ջերմ ընդունելության, ապա դեկտեմբերի սկզբին այն տեղի է ունեցել նաեւ Երեւանում։

Բեմադրող ռեժիսորն է Անժելա Ասատրյանը։ Դերերում հանդես են գալիս՝ Քրիսդա Մարինան, Էդգար Դամատյանը, Ջեսի Պետրոսյանը, Ջուդա Մաքֆադեն, Քեւ Օրգյանը, Լիլի Վարդանը, Մարինե Պետրոսյանը, Արա Սարգսյանը, Արմինե Անդան, Համլետ Չոբանյանը, Լևոն Հախվերդյանը, Քրիստինե Դանիելյանը, Գայանե Եղիազարյանը, Գագիկ Ղազարէն և այլք։ 

Գործադիր պրոդյուսերներ՝ Կարապետ Կավուկչյան, Սիրվարդ Կավուկչյան, Նարինե Գալստյան, պրոդյուսերներ՝ Անժելա Ասատրյան, Անի Դաշտոյան, Իվեթ Մ․Ամիրեան, Քրիստին Սուսա, Էդգար Դամատյան, Մկո Մալխասյան։ Հայաստանի կողմից համապրոդյուսեր են Արմինե Անդան և Դիանա Ավետիսյանը։ 

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում