«Ցեղասպանության ժխտման ըմբռնումը․ դիտարկումներ 110 տարի անց» թեմայով համաժողով Օսլոյում

  • 28.11.2025
  • 0
  • 74 Views

Ցեղասպանության ժխտումը կատարվում է բռնությունը արդարացնելու, մեղավորներին անպատժելիություն և անձեռնմխելիություն ապահովելու նպատակով, ինչը հանցագործությունը կրկնելու մեծ ռիսկեր է պարունակում։

Այս թեզերին վերաբերող հոգեբանական հարցերն են արծարծվել «Ցեղասպանության ժխտման ըմբռնումը․ դիտարկումներ 110 տարի անց» թեմայով համաժողովի ընթացքում, որ տեղի է ունեցել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։

Համաժողովի կայացմանն աջակցել են Օսլոյի համալսարանի բժշկության ֆակուլտետը, Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտը, Նորվեգիայի Հայ Առաքելական Եկեղեցու Միությունը, Օսլոյում Հոլոքոստի և փոքրամասնությունների ուսումնասիրությունների նորվեգական կենտրոնը։ Գիտաժողովը նախաձեռնել են նորվեգացի հոգեբույժ Անն Ֆաերդինն ու ներկայացուցիչներ Հայաստանի գիտական համայնքից։

Մասնակցել են՝ Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամի «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ԱՄՆ- ից Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի «Խոստում» հայկական ինստիտուտի պրոֆեսոր Թաներ Աքչամը, Օսլոյի համալսարանի ֆիզիոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Նորա Սվեասը, պրոֆեսոր Ջոաչիմ Սավելսբերգը` Մինեսոտայի համալսարանից, ներկայացուցիչներ Շվեդիայում Հայաստանի դեսպանությունից, ինչպես նաև Նորվեգիայի գիտական համայնքից։

Սերնդեսերունդ փոխանցվող պատմական հիշողությունը ցեղասպանության իրադարձությունների մասին իր հետքն է թողնում ժողովրդի, մարդ անհատի գիտակցականի և անգիտակցականի ոլորտներում։ Արեւմտյան Հայաստանից տեղահան եղած եւ Օսլոյում հաստատված Օդետ Նիկգոլն ու Շաբնամ Էգբալին ներկայացրել են իրենց գերդաստանի ողբերգական պատմությունը։

Համաժողովին մասնակից բանախոսներն ուսումնասիրված և գիտականորեն հիմնավորված թեզերով ներկայացրել են թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները, փաստարկումներն ու եզրահանգումները։

Համաժողովում ելույթ ունեցած հեղինակներն ու ելույթների թեմաներն այստեղ՝ կցվում է

https://acrobat.adobe.com/…/urn:aaid:sc:EU:0a033f74…

Յուրաքանչյուր թեմատիկ ելույթից հետո տեղի են ունեցել պանելային թեմատիկ քննարկումներ։

Ի հակառակ հերքման դիմադրության՝ ուղերձը հստակ էր․ «Ճշմարտությունը հավերժ է ապրում։ Անկախ նրանից՝ դուք այն ընդունում եք, թե՝ ոչ, դրանից չեն փոխում պատմական իրական, ապացուցված փաստերը»։

Համաժողովին ուշի ուշով հետևում էր նաեւ Նորվեգիայի հայ համայնքը՝ միասնականությամբ և պատրաստակամությամբ։ orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում