Բուլղարահայ Մանիտա Վարտանը ճանաչվել է «Տիկին Մոլորակ 2026»- «Mrs Planet»

  • 18.11.2025
  • 0
  • 287 Views

Բուլղարաբնակ Մանիտա Վարտանը Անտալիայում անցկացված «Միսիս պլանետ » 2026թ. «Mrs Planet» մրցույթում հաղթող ճանաչվեց՝ ներկայացնելով Հայաստանը։

Ինչպես հիշեցնում են Եվրոպայի հայերի միությունից, Մանիտա Վարտանը այս տարի նաև հաղթող է ճանաչվել ԵՀՄ-ի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթին , որը նրան իրավունք տվեց մասնակցել «Mrs Planet» միջազգային մրցույթին :

ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է Մանիտա Վարտանին և ցանկացել նորանոր հաջողություններ։

Հիշեցնենք, որ բուլղարահայ Մանի Վարդան Խաչիկյանը` Մանիտա Վարդանը,  դեռեւս 2022ի հոկտեմբերի վերջին Բուլղարիայում անցկացված գեղեցկության մրցույթում հաղթել էր ( “МИСИС БЪЛГАРИЯ 2022 )« Տիկին Բուլղարիա 2022» անվանակարգում։ Մոտ 300 մասնակիցներից ժյուրին նրան էր տվել լավագույնի կոչումը։

Այն ժամանակ ՕՐԵՐ-ի հետ զրույցում Մանին նշում էր, որ թեեւ Հայաստանում երբեք չի եղել, բայց երազում  է գնալ իր նախնիների հայրենիքը։ Նա հետեւում էր,  թե ինչ էր կատարվում Հայաստանում եւ Արցախում։

Մանի Վարդանի Խաչիկյանը ծնվել է բուլղարական Պլովդիվում՝ հայկական ընտանիքում։ Հայրը՝ Վարդան Խաչիկյանն է, մայրը՝ Էլիզաբեթը։ Բարձրագույն կրթությունը ստացել է Պլովդիվում՝ մասնագիտանալով բուլղարական բանասիրության մեջ։ 2015-2017 թթ նա բուլղարերեն է դասավանդել Պլովդիվի հայկական ամենօրյա դպրոցում։ Այնուհետեւ ամուսնացել է բուլղարահայի հետ, ծնվել է նրանց դուստրը՝ Էլիզաբեթը։

Շնորհավորում ենք Մանիին եւ մաղթում նոր հաջողություններ։

orer.eu

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում