Թվայնացվել է հայ երաժշտության մեջ կարևոր տեղ զբաղեցնող 30 կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություն

  • 18.11.2025
  • 0
  • 112 Views

Թվայնացվել է հայ երաժշտության մեջ կարևոր տեղ զբաղեցնող 30 կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություն։ Այս քայլը շատ կարևոր է հայ մշակութային ժառանգության պահպանման գործում, քանի որ ներկայացված ստեղծագործությունները առանցքային դեր ունեն և սիրված են ունկնդրի շրջանում։ 

Նախաձեռնությունն իրականացրել են Armenian National Music-ը և hosq-ը։ 

Ստեղծագործությունները ընտրվել են այն սկզբունքով, որ դրանք մեծ պահանջարկ ունեն կատարողների կողմից։ Հիմնական շեշտադրում է արվել Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիայի թվայնացման վրա, քանի որ այդ ստեղծագործությունը հանդիսացել է «Նոթեյշնս» լաբորատորիայի հիմնաքարը, և հենց այդ ստեղծագործության շուրջ կառուցվել է հսկայական փառատոն, որը մեծ հաջողություն է ունեցել թե՛ լսարանի, թե՛ լաբորատորիայի մասնակիցների համար։ 

Կատարվել է նաև մեկ այլ ստեղծագործության պրոֆեսիոնալ տեսաձայնագրում։

«Այս նախաձեռնությամբ մենք ոչ միայն պահպանեցինք հայկական երաժշտության կարևորագույն էջերը, այլև ստեղծեցինք հնարավորություն, որ դրանք դառնան հասանելի նոր սերունդների համար։ Մեր նպատակն է, որ հայ կոմպոզիտորների բարձրարժեք ստեղծագործությունները կենդանի հնչեն բեմերում և շարունակեն ոգեշնչել ինչպես երաժիշտներին, այնպես էլ ունկնդիրներին», – նշում են նախաձեռնության հեղինակները։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում