Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն

  • 11.10.2025
  • 0
  • 433 Views

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտին մոտեցող առաջնության գերծանր քաշայինների պայքարում կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն՝ երկամարտի 461 կգ արդյունքով (211+250 կգ)։

Առանձին վարժություններում ևս Լալայանն արժանացել է ոսկե մեդալներին: Պոկում վարժությունում նա գլխավերևում պահել է 211 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում հաջողությամբ բարձրացրել է 250 կգ-ն:

+110 կգ քաշայինների պայքարում աշխարհի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է Գոռ Մինասյանը՝ երկամարտի 447 կգ արդյունքով (205+242 կգ):

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում