Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում եւ օգոստոսի 8-ին Ալիեւի հետ կստորագրի հուշագիր

  • 06.08.2025
  • 0
  • 329 Views

Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Հայաստանյան եւ սփյուռքի մամուլն իրենց հերթին հրապարկում են տեղեկություններ, որ Վաշինգտոնում պետք է ստորագրվի Փոխըմբռման հուշագիր։ Ինչպես Ասպարէզն է գրում, վկայակոչելով օտար աղբյուրներ. ««Միտըլ Իսթ Այ» կայքի թուրք մեկնաբան Ռակիփ Սոյլու կը գրէ, որ, ըստ հարցին ծանօթ տարածաշրջանային աղբիւրներու, Ուրբաթ օր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւ Ուաշինկթընի մէջ փոխըմբռնման յուշագիր մը պիտի ստորագրեն` պարտաւորութիւն ստանձնելով ձգտիլ խաղաղութեան։

Ըստ Սոյլուի աղբիւրներուն` երկու ղեկավարները պիտի ստորագրեն ոչ թէ խաղաղութեան պայմանագիրի նախագիծը, այլ` այսպէս ասած «մտադրութիւններու մասին թուղթ»ը, որ Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփի համար պիտի ըլլայ դիւանագիտական ձեռքբերում մը, որուն կը ձգտի նախորդ ամսուընէ ի վեր։

Ատրպէյճանական haqqin.az-ը, յղում կատարելով նախագահ Իլհամ Ալիեւի վարչակազմին մօտիկ լրատուամիջոցներուն՝ կը յայտնէ, թէ Թրամփի հետ Սպիտակ տան մէջ 8 Օգոստոսին տեղի ունենալիք հանդիպումին ընթացքին կը նախատեսուի ստորագրել խաղաղութեան պայմանագիր մը, բայց աւելցնելով նաեւ «Միտըլ Իսթ Այ» տեղեկութիւնը փոխըմբռնման յուշագիրին մասին:

Այս ծիրին մէջ, Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան անդամ Ճօ Ուիլսըն «Էքս»ի իր էջին վրայ գրած է, որ Թրամփի պէս խաղաղարար նախագահ մը չէ եղած։

Ան թուած է այն երկիրները, որոնց միջեւ հակամարտութիւնները լուծուած են շնորհիւ Թրամփի՝ «Քոնկօ եւ Ռուանտա, Թայլընտ եւ Քամպոտիա, Փաքիստան եւ Հնդկաստան:  Եւ շուտով` Ատրպէյճան եւ Հայաստան: Ան արժանի է Խաղաղութեան Նոպէլեան մրցանակի մը»։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում