Հայկական «Արաքս» պարախումբը (Ուկրաինա, Ֆրանսիա) կմասնակցի Օստրավայի «Ֆոլկլոր առանց սահմանների» միջազգային փառատոնին

  • 05.08.2025
  • 0
  • 923 Views

Ուկրաինայի Խարկով քաղաքի և Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Արաքս» պարային համույթը Հայաստանը կներկայացնի Միջազգային պարային «Ֆոլկլոր առանց սահմանների» փառատոնում, որը օգոստոսի 11-ից կանցկացվի չեխական Օստրավա քաղաքում։

Համույթը հիմնադրվել է 2009 թ. Խարկով քաղաքում և ունի Ուկրաինայի ժողովրդական գեղարվեստական կոլեկտիվ կոչումը:

2022 թ. համույթի մասնակիցների մի մասը պատերազմի հետևանքով տեղափոխվել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաք և այնտեղ հիմնադրել համույթի մասնաճյուղը: Այժմ երկու մասնաճյուղերի մասնակիցները միավորվելու են Չեխիայում` մասնակցելու փառատոնին:

Ի թիվս այլ երկրների, փառատոնին մասնակցում են Ֆրանսիայի, Էկվադորի, Չեխիայի, Լիտվայի և Խորվաթիայի պարախմբերը։

Օստրավայի եւ հարակից շրջանների մեր հայրենակիցներին կոչ ենք անում գնալ եւ սատարել հայկական պարախմբին։

orer.eu

Ստորեւ ներկայացնում ենք փառատոնային ելույթների օրերը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում