Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

  • 24.06.2025
  • 0
  • 1260 Views

Հայաստանի թատերական գործիչների միությունը եւ Հայաստանի կինոգործիչների միությունը ցավով տեղեկացնում են, որ կյանքից հեռացել է կինոյի և թատրոնի տաղանդավոր դերասան, ռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների և թատերական գործիչների միության անդամ, Հայաստանի ժողովրդական արտիստ ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ։

ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ծնվել է գրող, արձակագիր, դրամատուրգ, թատերագետ Ալեքսանդր Մանուկյան – Արաքսմանյանի ընտանիքում։ Արաքսմանյանի նախնիները Վանից էին և հաստատվել էին Գյումրիում։

Գյումրիում էլ ծնվում են Արաքսմանյանի երկու որդիները՝ Էմանուել և Գուժ Մանուկյանները, տղաներ, որոնք իրենց դաստիարակությունն ստանում են գյումրեցի Իզաբելլա տատիկից, քանի որ հայրն ու մայրը նվիրվել էին թատերական աշխարհին։

ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ դառնալով հայ կինոյի և թատրոնի լավագույն երիտասարդ դերասաններից մեկը։

Նրա կերտած բազում սիրելի կերպարները թե կինոյում, թե թատրոնում հայ մշակութային կյանքի լավագույն դրսևորումներից են և մշտապես մնալու են հանդիսատեսին թանկ ու հարազատ։

Ցավակցում ենք ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ընտանիքի անդամներին, մերձավորներին, նրա արվեստի երկրպագուներին։

ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ կորուստը մեծ կորուստ է հայ թատրոնի և կինոյի համար։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում