Տաղանդավոր ակորդիոնահար Տիգրան Գրիգորյանի առաջին մենահամերգը հունիսի 11-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում

  • 07.06.2025
  • 0
  • 487 Views

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սիրով հրավիրում է բոլորին Արցախից երիտասարդ, տաղանդավոր ակորդիոնահար Տիգրան Գրիգորյանի առաջին մենահամերգին, որը տեղի կունենա հունիսի 11-ին՝ ժամը 19։00-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան փ. 2/2)։

Տեղերը սահմանափակ են։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել ստորև տեղադրված հղումով: Grigoryan: 1st Solo Concert Reserve | AGBU

Ծրագրում.
1. Վիկտոր Գրիդին «Բեմի վրա»
2. Վիկտոր Վլասով «Basso Ostinato» 
3. Նիկոլո Պագանինի «Կապրիս N24»
4. Վալերի Կովտուն «Կուբայական կարնավալ»
5. Վլադիմիր Զուբիցկի «Նվիրում Պիացոլլային»
6. Էդուարդ Ախանով «Ջազ-Վալս»
7. Կամիլ Սեն-Սանս «Ինտրոդուկցիա և Ռոնդո Կապրիչչիոզո»
8. Վիկտոր Վլասով «Քայլեր»
9. Անդրե Աստիե «Զվարճանք»
10. Ալեքսանդր Նա Յուն Կին «Մոսկովյան ինտերմեցո»
11. Վիկտոր Վլասով «Բրամսի Ժպիտը»
12. Ալեքսանդր Նա Յուն Կին «Խանդ»

Տիգրանը ծնվել է 2007թ․ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Սովորել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում, միաժամանակ երկու բաժիններում՝ ակորդեոն և դաշնամուր։ Ավարտել է Կարմիր դիպլոմով։
2022թ ընդունվել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ակորդեոնի բաժին։
2023թ․ հայտնի ողբերգական դեպքերից հետո տեղափոխվել է ՀՀ, և այժմ սովորում է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի ակորդեոնի բաժնի 3-րդ կուրսում։
2018թ․-ից ի վեր մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների ու փառատոնների Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում և Եվրոպայի մի շարք երկրներում, արժանացել մրցանակների։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում