Հոլանդահայ հասարակական գործիչ Մաթո Հախվերդյանը 80 տարեկան է

  • 25.03.2025
  • 0
  • 948 Views

Սիրելի Մաթո Հախվերդյան,

Այսօր մեծ սիրով ու ջերմությամբ շնորհավորում ենք Ձեզ 80-ամյա հոբելյանի առթիվ։ Ձեր անունը վաղուց դարձել է նվիրվածության, ազգանվեր աշխատանքի ու մշակութային կամրջի խորհրդանիշ հայերի և հոլանդացիների համար։

Նիդերլանդական օրագրում միշտ հաճույքով ու հպարտությամբ ենք գրել այն միջոցառումների մասին, որոնք կազմակերպել եք Հաագայում՝ բերելով ազգային մշակույթի շունչը, միավորելով սերունդներին, ստեղծելով կապեր ու ամրապնդելով հոլանդահայ համայնքը։

FAON-ի շրջանակում Ձեր առաջնորդությունը ևս մեծապես գնահատելի է. առանց կուսակցական պատնեշների, միավորելով համախոհներին՝ Դուք ստեղծել եք մի ամուր կառույց, որն ունի իր հաստատուն տեղն ու ձայնը թե՛ հոլանդահայության, թե՛ Նիդերլանդների պետական շրջանակներում։

Մաղթում ենք Ձեզ առողջություն, նոր ծրագրեր ու շատ երջանիկ տարիներ՝ սիրելիների, ընկերների և համախոհների շրջապատում։ Ձեր նվիրումն ու գործն ապրելու են դեռ երկար, ոգեշնչելով նոր սերունդներին։

Շնորհավոր տարեդարձդ, սիրելի Մաթո Հախվերդյան։

Նիդերլանդական օրագիր

ՕՐԵՐ-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում երկար ու երջանիկ տարիներ։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում