
Մարտի 12-ին եւ 14-ին Պրահայի «Մեկ աշխարհ» կինոփառատոնում կայացավ Դավիթ Բորենշտեյնի եւ Պավել Տալանկինի չեխ-դանիական արտադրության «Պարոն Ոչ ոքը՝ ընդդեմ Պուտնի» (Mr. Nobody Against Putin) վավերագրական ֆիլմի պրեմիերան, որն ընդունվեց հանդիսատեսի հոտնկայս բուռն ծափերով։ Ֆիլմն ընդգրկված է մրցութային ծրագրում։
Ֆիլմը նկարել է Պավել Տալանկինը, երբ աշխատում էր ռուսական Ուրալի հեռավոր քաղաքներից մեկում՝ Կարաբաշում։ Նա սովորական քաղաքային դպրոցում ուսուցիչ էր եւ միջոցառումների կազմակեպման պատասխանատու։ Ամեն ինչ շատ միապաղաղ էր ու սովորական, քանի դեռ չէր սկսվել ռուս-ուկարինական պատերազմը, որն իր ամբողջ քարոզչական հզորությամբ մտնում է հանրակրթական դպրոց։ Ուսուցիչներին հանձնարարվում է ոչ միայն աշակերտներին բացատրել Ռուսաստանի գործողությունների իրավասությունը, այլեւ պարտադրվում է, որպեսզի բոլոր քարոզչական դասարը նկարահանվեն եւ ուղարկվեն կրթության նախարարություն։ Եվ այստեղ դասատուները մրցակացության մեջ են մտնում, թե ով ավելի լավ կքարոզի ռուսական քաղաքականությունը։ Ու քանի որ Պավելը կազմակերպիչն էր, ինքն է կատարում բոլոր նկարահանումները։ Սյուրռեալիստական եւ կոմունիստական աշխարհների միաձուլումը լիովին խտացվում է այս ֆիլմում։ Նրանք, ովքեր չեն ապրել Խորհրդային միության տարիներին, ֆիլմը նայելով, կարող են պատկերացնել, թե ի՞նչ է կատարվում հիմա Ռուսաստանում։
Պավելը գիտակցելով, որ քաղաքում արդեն շատերին է հայտնի իր հակաիշխանական դիրքորոշումները, իր բոլոր ձայնագրությունները վերցնում է եւ դուրս գալիս երկրից։
Այնուհետեւ դանիացի ռեժիսոր Դավիթ Բորենշտեյնի օգնությամբ ծնվում է այս ֆիլմը։
Ֆիլմում երեւում է, թե փոքրիկ քաղաքի վրա ինչ հետք է թողնում պատերազմը, չկա մի ընտանիք, որ բանակի ու պատերազմի հետ մոտ կամ հեռավոր կապ չունենա։ Շատերը կորցնում են իրենց որդիներին կամ ծնողին ու եղբորը։ Եվ այս ողբերգության պայմաններում, քարոզչական աշխատանքը էլ ավելի մեծ ծավալներ է ընդունում։ Այս ամենը Պավելը ներկայացնում է եւ՛ ցավով, եւ՛ որոշակի սարկազմով։
Ուրախալի է, որ Ռուսաստանում կան նման խիզախ քաղաքացիներ, որոնք հասկանում են, թե իրականում ինչ ողբերգության մեջ է ներքաշել երկրի ղեկավարը եւ չեն ցանկանում դառնալ քարոզչական գործիք։
Այս ֆիլմի տոմսերը փառատոնից առաջ արդեն սպառվել էին, ուստի այն առայժմ կարող են դիտել Չեխիայի այլ քաղաքներում, ուր շարունակվելու է փառատոնը։
Հ.Ասատրյան
ՕՐԵՐ ամսագիր