
Այսօր շրջանառության մեջ է դրվում «19-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ» թեմային նվիրված ինը նամականիշ: Նամականիշերի վրա պատկերված է Լևոն Ե Կիլիկիայի Հայոց թագավորի զինանշանը (XIV դ.)՝ հայկական նախշի խորապատկերին:
Նամականիշերի վրա նաև պատկերված են «ԼԵՎՈՆ Ե ԹԱԳԱՎՈՐԻ ԶԻՆԱՆՇԱՆ» և «ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 05 մարտի 2025թ.
Դիզայնը` Դավիթ Դովլաթյանի