Գրականության և արվեստի թանգարանում բացվեց Կանաչյանի 140-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն

  • 17.02.2025
  • 0
  • 222 Views

Գրականության և արվեստի թանգարանում բացվեց 20-րդ դարի սփյուռքահայ անվանի երգահան, խմբավար Բ․Կանաչյանի 140-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը: Այցելուները հնարավորություն ունեն դիտելու խմբավարի կյանքին ու գործունեությանն առնչվող ցուցանմուշներ:

«Գրականության և արվեստի թանգարանի այս ցուցադրությունը նվիրված է Կանաչյանի ծննդյան 140-ամյակին: Այստեղ ներկայացված է նրա ջութակը, որը հայթայթել էր Բարսեղի համար իր հայրը: Այն մինչև իր կյանքի վերջ իր հետ էր, և ներկայացված է նաև թանգարանում: Այստեղ կարող ենք տեսնել նաև Կոմիտասի հետ լուսանկարը, բազմաթիվ այլ լուսանկարներ, անձնական իրեր, այդ թվում` հայ և այլ ազգային մշակույթներին բերած իր խոշոր նպաստի համար ստացած պարգևը` Լիբանանի «Մայրիներ» Ա կարգի շքանշանը»,- նշեց ԳԱԹ-ի երաժշտական բաժնի վարիչ Ցողիկ Բեքարյանը: 

Հոբելյանական միջոցառման շրջանակում անցկացվեց համերգային ծրագիր` Բ․Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ։

Բ․Կանաչյանը Կոմիտաս վարդապետի՝ ստեղծագործական բացառիկ ունակություններով աչքի ընկնող հինգ սաներից մեկն էր, որը Կ․Պոլսի «Մասիս» երգչախմբի և 1936թ․ Բեյրութի «Գուսան» երկսեռ երգչախմբի հիմնադիրն ու խմբավարն է եղել։

Անվանի երգահան Բ․Կանաչյանը, դրսևորվելով մեներգի և խմբերգի ժանրերում, օգտագործել է բազմաձայնության արվեստի տարբեր տարրերը, ստեղծել իր ուրույն գրելաոճը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում