
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ազատվելով Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի պաշտոնից, սույն թվականի փետրվարի 1-ից նշանակվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ։
Առաջիկա կիրակի, փետրվարի 9-ին Ռիգայի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում, ժամը 11:00-ին, Սրբազան Հոր ձեռամբ կմատուցվի հրաժեշտի Ս. Պատարագ, որի ավարտին հայորդիները առիթ կունենան հրաժեշտ տալու նրան։