Բուլղարիայի խորհրդարանի փոխխոսնակն անդրադարձել է Հայ եկեղեցու եւ համայնքի խնդիրներին՝ ներկայացնելով օրենսդրական փոփոխությունների առաջարկ

  • 01.02.2025
  • 0
  • 220 Views

Երեկ Բուլղարիայի խորհրդարանում ելույթ է ունեցել փոխխոսնակ Ցոնչո Գանեւը եւ հրապարակել է «Վազրաժդանե» կուսակցության կողմից արված առաջարկները, որոնք չեն ընդունվել համապատասխան հանձնաժողովի կողմից։ Խնդիրն առնչվել է Բուլղարիայում Հայ առաքելական եկեղեցու գույքի օտարմանը եւ համայնքի պառակտմանը։

Նշելով, որ հարցը չափազանց կարեւոր է, նա բացատրել է խնդրի էությունը։

Նա նշել է, որ երբ պահանջ կա, որեւէ կրոնին առնչվող կանոնադրության փոփոխության, ապա դատարանը պետք է պահանջի այդ կրոնի բարձրագույն իշխանության կարծիքը կամ եզրակացությունը:

«Որովհետեւ այս պահին այդ խնդիրը վերապահվում է դատարանի հայեցողությանը։ Ես կոնկրետ օրինակ կբերեմ, թե ինչպես է այս հնարավորությունն օգտագործվում և շահագործվում դրա հետ կապված խնդրո առարկա կրոնը, այն մարդկանց կողմից, որ ունեն ազդեցություն, փող կամ իշխանություն դատական ​​համակարգում:

Բուլղարիայի հայ համայնքը ներքին խիստ պառակտման մեջ է. բավականին տհաճ ներքին պայքարներ են ընթանում: Ամեն ինչ սկսվել է հենց դրա պատճառով։ Երբ մի շատ հարուստ հայ, մի կնոջ հետ միասին՝ դատական ականավոր կառավարիչ՝ «Ժողովրդավարական Բուլղարիայի» շարքերից, որոշել են բռնագրավել հայ համայնքի ունեցվածքի մի մասը և ուղղակի փոխել կանոնադրությունը։ Դատարանում կանոնադրության մեջ փոփոխություններ են արել: Քանի որ մեկը շատ փող ունի, մյուսը՝ դատական ​​ազդեցություն եւ գիտի, թե դեպի ուր է գնում այս ամենը։ Դատարանը հայ բարձրագույն հոգեւորականների կարծիքը չի պահանջել, և կանոնադրությունը փոխվել է։ Այժմ ականատեսն ենք դրա դաժան հետևանքի, եւ ազդեցության համար պայքարի:

Ավելին, այս կանոնադրության պատճառով Բուլղարիայում մերժվել են այն հոգեւորականները, ովքեր նշանակվել են Հայ եկեղեցու Վեհափառ Հայրապետի կողմից, եւ մի շատ հարուստ բուլղարացու և «Ժողովրդավարական Բուլղարիայի» նշանավոր դատավորի պահանջով։ Այս ամբողջը տեղի է ունենում միայն այն պատճառով, որ օրենքում բաց կա: Եվ սա նման քայելրի համար դուռ է բացում»,- նշել է բուլղար պատգամավորը։

Նա ընդգծել է , որ կանոնադրության մեջ փոփոխությունների դեպքում դատարանը պարզապես պետք է կարծիք պահանջի համապատասխան դավանանքի բարձրագույն հոգեւոր մարմնից, որին առնչվող կանոնադրությունում ցանկանում են փոփոխություններ կատարել։ «Այն, ինչ հիմա ունենք, իսկապես բավականին վտանգավոր է որպես նախադեպ, և մենք պայմաններ ենք ստեղծում, որպեսզի որևէ հոգևոր կամ կրոնական համայնքում պառակտում լինի»,- ասել է նա։

Գանեւը նշել է, որ այդ պատճառով էլ առաջարկում է օրենքում այնպիսի փոփոխություն կատարել, որպեսզի մեկընդմիշտ կանխվի և վերջ դրվի այն հնարավորություններին, որ կարող են ազդել հոգևորականության վրա:

«Վերջ տանք այս ամենին, քանի որ հայ համայնքը տառապում է։ Նա տուժում է մի մարդու փողերի և մյուսի քաղաքական հավակնությունների պատճառով, ով ցանկանում է մտնել Բարձրագույն դատական ​​խորհուրդ կամ նույնիսկ ավելի բարձր պաշտոններ զբաղեցել։ Դա կտեսնենք ժամանակի ընթացքում, երբ սկսվեն այդ պաշտոնների քննարկումները։ Կհիշեցնեմ այս դեպքը«,- ասել է փոխխոսնակը:

Փոխխոսնակի առաջարկի հիման վրա փոփոխություն է կատարվել Կրոնի մասին օրենքում, ինչը այլեւս բացառում է, որ առանց տվյալ հավատքի կամ եկեղեցու ղեկավարությանը հարցում կատարելու, որեւէ նոր կանոնադրություն հաստատվի։ Փոփոխության մասին պաշտոնական հաղորդագրությունը բուլղարերենով հրապարակել ենք վերջում։

Փոխոսնակի ֆեյսբուքյան էջում բուլղարահայ Հակոբ Կալուգյան ֆեյսբուքյան օգտատերը շնորհակալություն է հայտնել պատգամավորից։
Նրա ասելով, անցած տարիներին որոշ մարդկանց (Առաքելյան, Շաքարյան) պատճառով չեն հաստատվել չորս հայ քահանաների կեցությունը Բուլղարիայում, եւ «նրանք ստիպված մեկնել են Հայաստան՝ 6 տարուց ավելի դատարկ թողնելով մեր եկեղեցիները, որոնցում պատարագներ չեն մատուցվում»։
«Ես չեմ կարող երեխաներիս մկրտել այն եկեղեցում, որտեղ մկրտվել ենք ես և ծնողներս!!!
Մենք մի շարք միջնորդություններ ու բողոքներ ենք գրել , սակայն ասել են, թե Բուլղարիայի Հանրապետության գործող օրենքներով ամեն ինչ ճիշտ է և օրինական!!!»,- գրել է Կալուգյանը։
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել պատգամավորին՝ նման աջակցության համար։

Իր հերթին, երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Դանեիլի եւ Հայ Առաքելական Եկեղեցու Առաջնորդ Գարեգին Բ Կաթողիկոսի միջեւ։ Բուլղար բարձրաստիճան հոգեւորականը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ 2025 թվականի հունվարի 14-ին ուղարկած նամակի համար, որում Հայ Եկեղեցին հայտարարում է իր զորակցությունը Բուլղարական Ուղղափառ եկեղեցուն։

orer.eu

УКАЗ № 16

На основание чл. 98, т. 4 от Конституцията на Република България

ПОСТАНОВЯВАМ:

Да се обнародва в „Държавен вестник“ Законът за изменение и допълнение на Закона за вероизповеданията, приет от 51-вото Народно събрание на 31 януари 2025 г.

Издаден в София на 3 февруари 2025 г.

Президент на Републиката: Румен Радев

Подпечатан с държавния печат.

Министър на правосъдието: Георги Георгиев

ЗАКОН
за изменение и допълнение на Закона за вероизповеданията
(обн., ДВ, бр. 120 от 2002 г.; изм., бр. 33 от 2006 г., бр. 59 от 2007 г., бр. 74 от 2009 г., бр. 68 от 2013 г., бр. 61 и 79 от 2015 г., бр. 108 от 2018 г., бр. 29 и 34 от 2019 г., бр. 28 от 2020 г., бр. 18 от 2022 г., бр. 66 и 108 от 2023 г.)

§ 1. В чл. 10, ал. 1, изречение трето след думата „Негов“ се добавя „единствен“, а след думите „самоуправляващата се“ се добавя „единна“.

§ 2. В чл. 15 се създава ал. 3:

„(3) Наименованието на вероизповеданието не може да накърнява обществения ред и моралa и да въвежда в заблуждение, и не може да съдържа думата „православна“, както и производни или сходни думи, изразяващи същия смисъл в противоречие с чл. 10, ал. 1.“

§ 3. В чл. 16 думите „може да изиска“ се заменят с „изисква“.

Преходни и заключителни разпоредби

§ 4. (1) В двумесечен срок от влизането в сила на този закон регистрираните вероизповедания и заявителите по неприключилите производства за първоначална регистрация са длъжни да променят наименованието и уставите си в съответствие с чл. 10, ал. 1 и чл. 15, ал. 2 и 3 и да заявят промяната за вписване в регистъра по чл. 18.

(2) След изтичане на срока по ал. 1 и при неизпълнение на изискванията на чл. 10, ал. 1 и чл. 15, ал. 2 и 3 неприключилите производства за първоначална регистрация се прекратяват.

(3) Регистрираните вероизповедания, които не изпълнят задължението по ал. 1 и нямат висящо производство за вписване на промени, произтичащи от неговото изпълнение, се прекратяват.

(4) След прекратяване на вероизповеданието по ал. 3 се открива производство по ликвидация и заличаване по искане на Дирекция „Вероизповедания“ на Министерския съвет или на прокурора. Искането до съда се отправя в 14-дневен срок след прекратяването на вероизповеданието. Производството по ликвидация се провежда по начина, предвиден в устава на вероизповеданието съгласно чл. 17, т. 8, като за неуредените случаи се прилага Законът за юридическите лица с нестопанска цел. След приключване на ликвидационното производство вероизповеданието се заличава от съда от регистъра по чл. 18.

§ 5. Законът влиза в сила от деня на обнародването му в „Държавен вестник“.

Законът е приет от 51-вото Народно събрание на 31 януари 2025 г. и е подпечатан с официалния печат на Народното събрание.

Председател на Народното събрание: Наталия Киселова

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում