Ալեն Սիմոնյանը Բուդապեշտում հանդիպել է Հունգարիայի նախագահին եւ Ազգային ժողովի նախագահին

  • 18.11.2024
  • 0
  • 66 Views

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ: Լասլո Կյովերը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին կատարած պաշտոնական այցի համար ու նշել, որ նման հանդիպումները մեծ խթան են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում:

ՀՀ ԱԺ նախագահն էլ շնորհակալություն է հայտնել իր հունգարացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար ու վերջինիս պաշտոնական այցով հրավիրել Հայաստան:

Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության, երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային հետաքրքրության հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի թեմային եւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:

Ալեն Սիմոնյանը շրջել է նաեւ Հունգարիայի ԱԺ շենքում եւ գրառում կատարել Հունգարիայի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է նաեւ Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ներկայիս ընթացքին ու դրանք բարելավելու անհրաժեշտ քայլերին:

Բացի երկկողմ հարաբերություններին վերաբերող քննարկումներից, ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ալեն Սիմոնյանը Հունգարիայի նախագահին է ներկայացրել նաեւ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում