Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի Հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ և Իսպանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ հոկտեմբերի 23-ին և 24-ին համալսարանում անցկացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողով։ Այս մասին հայտնում է Հայաստանի դեսպանությունը։
Գիտաժողովի բացման արարողությանը մասնակցել և ելույթով հանդես է եկել դեսպան Սոս Ավետիսյանը։
Գիտաժողովին մասնակցել և Փարաջանովի ստեղծագործական կյանքին և գործունեությանը նվիրված բանախոսություններով հանդես են եկել ոլորտի մասնագետներ Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Կոլումբիայից։
orer.eu