Տրանսիլվանիայի հայերի մշակույթը ներկայացվեց Բուդապեշտում

  • 31.10.2024
  • 0
  • 130 Views

Հոկտեմբերի 26-27-ին Բուդապեշտի Կենտրոն թաղամասի մշակույթի տանը տեղի ունեցավ Տրանսիլվանիայի հայերի՝ Հունգարիայի հայ ինքնավարության և Ռումինիայի հայ ինքնավարության կողմից կազմակերպված մշակութային միջոցառումների շարքը։

Հոկտեմբերի 26-ին ռումինահայ համայնքի մշակութային խմբերը հանդես եկան տարբեր կատարումներով, ցուցադրվեց ֆիլմ և ներկայացվեց ռումինահայ համայնքի պատմությունը։

Բուխարեստի հայ համայնքի պարախումբը հանդես եկավ համերգով։ Միջոցառմանն իր ողջույնի խոսքում Հունգարիայում ՀՀ դեսպան Ա․ Սմբատյանը կարևորեց Տրանսիլվանիայի հայերի համատեղ միջոցառումների իրականացումը և շնորհակալություն հայտնեց Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ իրենց կատարողական բարձր արվեստի և հայ մշակույթի պահպանման գործում իրենց ավանդի համար։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում