Հանճարեղ ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ Փելեշյանի մրցանակը կհանձնվի «Ուղերձ մարդուն» կինոփառատոնում
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. Նորություններ-Հայաստան. Համաշխարհային կինոյի լեգենդ, հանճարեղ ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ Փելեշյանը «Послание к человеку»(«Ուղերձ մարդուն») 34-րդ միջազգային կինոփառատոնում մրցանակ կստանա համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար։ Մրցանակը կհանձնվի հոկտեմբերի 26-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ։
Քննադատները Փելեշյանին անվանում են «մարդ, ով նորից հորինել է կինոյի օրենքները, կինոյի տարրական մասնիկ, ինչպես Ձիգա Վերտովը և Սերգեյ Էյզենշտեյնը», – նշում է կինոփառատոնի կայքը։
Փելեշյանի կինոյի երկրպագուներից են Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան և Ժան-Լյուկ Գոդարը, Գոդֆրի Ռեջիոն և Անդրեյ Ուժիցան, երգչուհի Փեթի Սմիթը, փիլիսոփա Փոլ Վիրիլիոն, լուսանկարիչ Ռայմոնդ Դեպարդոնը։
Փելեշյանի գյուտը` «տարածական մոնտաժը», դասավանդվում է աշխարհի կինոդպրոցների մեծ մասում: «Աշխարհի սիմֆոնիայի» մասին նրա ֆիլմերը ցուցադրվել են խոշոր մշակութային վայրերում՝ Նյու Յորքի MoMA-ից մինչև Բեռլինի և Վենետիկի փառատոները:
«Կինոն վիզուալ արվեստ է, բայց պետք է այն նկարագրել բառերով։ Արտավազդ Փելեշյանն իր ֆիլմերում խոսքը չի օգտագործում, որպեսզի, ինչպես ինքն է ասել, «հանդիսատեսի ժամանակը խնայելու» համար, այլ բառեր են պետք, որպեսզի նկարագրենք ու փորձենք հասկանալ իր ֆիլմերը։ Նրա «տարծական մոնտաժի» տեսությունը, ըստ էության, մոնտաժի ժխտումն է, որի գյուտով 1920-ականների կինեմատոգրաֆիկ ավանգարդը հպարտանում էր. բանաստեղծական հարազատության սկզբունքը, որին ենթարկվում են Տիեզերքի բոլոր տարրերը»,- ասում է «Ուղերձի» ընտրողներից մեկը՝ Միխայիլ Ժելեզնիկովը։
Հոկտեմբերի 22-ին «Բառերի կարգ» գրախանութում կկայանա իրեն վարպետի աշակերտ համարող իտալացի ռեժիսոր Պիետրո Մարչելոյի «Փելեշյանի լռությունը» (2011 թ.) ֆիլմը։
Հոկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգի կինոյի տանը տեղի կունենա հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ և նրա «Տարվա եղանակները» (1975 թ.), «Մեր դարը» 1982 թ.) և «Կյանքը» (1993 թ.) ֆիլմերի ցուցադրությունը։ Այնուհետև ներկաները հնարավորություն կունենան ինքնագիր ստանալ վարպետից։ Արտավազդ Փելեշյանը կմակագրի «Իմ տիեզերքը և միասնական դաշտի տեսությունը» գրքի օրինակների վրա, որը նա գրել է 40 տարվա ընթացքում։
«Ուղերձ մարդուն» ՄԿՓ-ն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության, Նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի և Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի աջակցությամբ:
orer.eu
Հոկտեմբերի 26-ին կինոփառատոնում մրցանակը հանձնվեց համաշխարհային կինոյի լեգենդին։