
Լոնդոնի Քուին Մերի Համալսարանին կից (Queen Mary University of London) ՈՒասաֆիրի (Wasafiri)` արդի միջազգային գրականության հանդեսի 2024 թ. Ձմեռային համարը (#120) նվիրված է արդի հայ գրին եւ գրականությանը: Այս հատուկ համարը կրում է « Հայ(աստանն)եր. վերելք / Armenia(n)s: Elevation» խորագիրը:
Նախագծի համահեղինակներն ու Հայ(աստանն)եր համարի համախմբագիրներն են բրիտանաբնակ Տաթևիկ Այվազյանն ու Նանե Հովհաննիսյանը:
Ըստ ավանդույթի բազմաժանր այս գրական պարբերականի հայկական հատուկ համարը ներառում է ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքյան կայացած ու սկսնակ հեղինակների պոեզիա, արձակ, հարցազրույցներ, հոդվածներ, էսսե, ինչպես նաև հայկական թեմաներով վերջերս լույս տեսած գրքերի գրախոսականներ:
ՈՒասաֆիրի գրական հանդեսի էջերում արդեն քառասուն տարի է, ինչ անգլերեն թարգմանությամբ տպագրվում են նորագույն արտասահմանյան գրականության նմուշներ համայն աշխարհից, ինչպես նաև փոքրամասնական համայնքներ ներկայացնող անգլիագիր հեղինակների` այդ թվում խոշոր գրական մրցանակակիրների գործեր:
Հանդեսը լույս կտեսնի թվային տարբերակով այս տարվա նոյեմբերին, իսկ թղթայինով` դեկտեմբերին: Նախնական պատվերներն ընդունվում են այս հղումով: https://www.wasafiri.org/issues/120-wasafiri-120-armenia-n-s-elevation/
(4) Our winter special issue, Wasafiri 120:… – Wasafiri Magazine | Facebook
Նշենք, որ նախագծին ֆինսանսական աջակցություն է ցույց տվել Calouste Gulbenkian Foundation – Armenian Communities / Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքը։
ՕՐԵՐ ամսագիր
orer.eu