Արայիկ Միրզոյանի «Քեզ որոնելով» գրքի շնորհանդեսը նիդերլանդական Առնհեմում

  • 13.10.2024
  • 0
  • 252 Views

Առնհեմ քաղաքի հայ առաքելական եկեղեցում տեղի է ունեցել նիդերլանդաբնակ, տնտեսական գիտությունների թեկնածու Արայիկ Միրզոյանի երկրորդ` «Քեզ որոնելով» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Նիդերլանդների հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ և արվեստասերներ։

Երաժշտական ծրագրի շրջանակներում ելույթ ունեցան միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Մարինա Գևորգյանը, Առնհեմ քաղաքի հայ առաքելական եկեղեցու «Դպրաց դաս» երգչախումբը, ֆլեյտահարուհի Էվաննա Բոնստրան, Արայիկ Միրզոյանի աշակերտներից` Գաբրիելա Քիլադջյանը և Մանե Հարութունյանը։

Շնորհանդեսի շրջանակներում ցուցադրվեցին նաև նկարչուհի Ալինա Գրիգորյանի նկարները։

Երեկոյի ընթացքում Ասսեն քաղաքի հայ համայնքի ղեկավար Նիկոլայ Ռոմաշուկը, Առնհեմի հայ առաքելական եկեղեցու կառավարման խորհրդի անդամ Շանթ Սիմոնյանը, հայ-հոլանդական բժշկական ասոցիացիայի նախագահ Գոռ Խաչատուրյանը, բանասեր, մանկավարժ Նաիրա Տերտերյանը, «Դպրաց դաս» երգչախմբի ղեկավար Սեդա Սարգիսյանը բարձր գնահատեցին Արայիկ Միրզոյանի ստեղծագործական կյանքը` մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր հետագա նախաձեռնություններում։

Աղբյուր՝ Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր 


Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում