Գեղարդ երգեցիկ խմբի համերգը Հունգարիայի Սեյկեշֆեհերվար քաղաքում

  • 12.10.2024
  • 0
  • 139 Views

Հոկտեմբերի 11-ին Հունգարիայի Սեյկեշֆեհերվար քաղաքի Բազիլիկայի պատմության սրահում տեղի ունեցավ Հայաստանի Գեղարդ երգեցիկ խմբի համերգը, որը կազմակերպել էին Հունգարիայում ՀՀ դեսպանությունը, Սեյկեշֆեհերվարի քաղաքապետարանը և Սեյկեշֆեհերվարի Հայ ինքնավարությունը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան փոխքաղաքապետ Ժոլտ Լեհները, ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Դավիթ Տեր-Մկրտչյանը և Սեյկեշֆեհերվարի Հայ ինքնավարության ղեկավար Իշտվան Վարգան: Միջոցառմանը ներկա էր նաև Սեկեյֆեհերվահր մարզի եպիսկոպոս Անտալ Սպանյին:

Գեղարդ երգչախումբը ներկաներին հիացրեց իր գեղեցիկ կատարումներով: Միջոցառումը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի և Հունգարիայի միջև մշակութային կապերի խորացման և համագործակցության զարգացման մասին:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում