Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Լայպցիգում՝ մոտ 25 գերմանաբնակ հայ նկարիչների մասնակցությամբ

  • 28.08.2024
  • 0
  • 1417 Views

Սեպետմբերի 30-ին ժամը 18-ին Լայպցիգի EduArt Galerie ցուցասրահում կբացվի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ կներկայացվեն մոտ 25 գերմանաբնակ հայ նկարիչների Փարաջանովյան մոտիվներով ստեղծագործությունները։ Ցուցահանդեսի կազմակերպիչը Լայպցիգի Հայ Մշակութային Միությունն է։

Ինչպես orer.eu- ՕՐԵՐ-ին հայտնեց Միության նախագահ եւ ցուցահանդեսի համադրող Անահիտ Բաբայանը, միջոցառման ընթացքում հայերենով եւ գերմաներենով ներկայացվելու են Փարաջանովի մասին տեղեկություններ, ցուցահանդեսին մասնակից նկարիչների մասին պատմող գրքույկը, իսկ վերջում կլինի հյուրասիրություն։ Փարջանովին նվիրված ձեռնարկը ընդգրկվել է նաեւ Լայպցիգի միջ-մշակութային Շաբաթներ 2024 ծրագրի շրջանակում։ Ցուցահանդեսին ներկա կգտնվեն ինչպես նկարիչները, այնպես էլ հայ համայնքի անդամներ, Գերմանիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը։

Ցուցահանդեսը կգործի օգոստոսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 14-ը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում