18-ամյա Ալեքս Սահակյանը Պրահայում դարձավ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն, Սոֆիա Բաղրամյանը եւ Սոնա Կրկյաշարյանը՝ 8 եւ 14 տարեկանների կայծակնային շախմատի չեմպիոններ

  • 20.08.2024
  • 0
  • 248 Views

Հայ պատանի շախմատիստներն օգոստոսի 17-20-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցել են Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնություններին և բարձր արդյունքներ գրանցել:

Հայաստանի ներկայացուցիչ Ալեքս Սահակյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Հայ շախմատիստն ամբողջ առաջնության ընթացքում մնացել է անպարտելի՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր:

Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների արագ շախմատի թիմային առաջնությունում Հայաստանի թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմում հանդես են եկել Դավիթ Մելքոնյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Վարդանյանը և Սլավա Կոնջորյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սոֆիա Բաղրամյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր: Սոֆիան 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

Սոֆիա Բաղրամյանը դարձել է նաեւ Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն, իսկ Սոնա Կրկյաշարյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն։

Սոֆիան 18 հնարավորից վաստակեց 16 միավոր և կիսեց 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը:

Սոնան 18 հնարավորից վաստակեց 14.5 միավոր՝ 1.5 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստուհուց:

Շնորհավորում ենք մեր տղաներին ու աղջիկներին ոսկե եւ բրոնզե մեդալներ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:

Հաղթողների աղյուսակը ստորեւ՝

European Youth Blitz Chess Championship 2024 concluded in Prague, Czech Republic!

Congratulations to the Winners!

🏆U8 – Markiyan Hanas (Ukraine), 14 points

🏆GU8 – Sofia Baghramyan (Armenia), 16 points

🏆U10 – Konstantin Mueller (Germany), 14 points

🏆GU10 – Anna Horodna (Ukraine), 14 points

🏆U12 – Adam Gibala (Poland), 14.5 points

🏆GU12 – Alina Baluh (Ukraine), 14.5 points

🏆U14 – Havard Haud (Norway), 15.5 points

🏆GU14 – Sona Krkyasharyan (Armenia), 14.5 points

🏆U16 – Ivan Povshedniy (Ukraine), 13.5 points

🏆GU16 – Klara Szczotka (Poland), 15 points

🏆U18 – Jan Klimkowski (Poland), 15 points

🏆GU18 – Alexandra Shvedova (Italy), 15 points

Final rankings: https://chess-results.com/tnr977204.aspx?lan=1&art=1&flag=30

Photos by Elena Yemachenko

Official website of the event: https://www.eycc2024.eu/

Closing ceremony of the European Youth Rapid and Blitz Chess Championships 2024 will take place at 18:00 CEST.

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում