Today Art Initiative-ը հրավիրում է հայաստանաբնակ արվեստագետներին՝ միջազգային ցուցահանդեսի համար արվեստի աշխատանքներ ներկայացնել

  • 18.08.2024
  • 0
  • 157 Views

Today Art Initiative-ը հրավիրում է հայաստանաբնակ (Հայաստանում ապրող և ստեղծագործող) արվեստագետներին՝ ներկայացնելու արվեստի աշխատանքների առաջարկներ «Պարիաներ.իրագործելով Եվրոպայի պատմական հիշողությունը» նախագծի ցուցահանդեսի համար:

 «Պարիաներ.իրագործելով Եվրոպայի պատմական հիշողությունը»  միջառարկայական ստեղծագործական ծրագիր է, որը համայնքային գործունեության և արվեստային պրակտիկաների միջոցով բացահայտում է  համայնքների չպատմված  և կոլեկտիվ  հիշողությունները այն մարգինալացված անհատների մասին, ովքեր ակամայից  ձևավորել են համայնքները և աստիճանաբար կերտել պատմական հիշողությունը:

Արվեստի տարբեր բնագավառների (կատարողական արվեստ, երաժշտություն, վիզուալ արվեստներ, գրականություն, պար) ներկայացուցիչներ’ Հայաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից ու Սլովենիայից, համագործակցում են այս  ստեղծագործական-հետազոտական նախագծի շուրջ՝ համայնքային և մասնակցային գործունեության միջոցով սերտելու յուրաքանչյուր համայնքի պատմական հիշողությունները։

ԲԱՑ ԿԱՆՉԻ ՄԱՍԻՆ

Պարիաների  շրջանակներում TAI-ն 2023 թվականից իրականացնում է հետազոտական աշխատանքներ՝ բացահայտելու տեղի պատմական ու համայնքային հիշողության օրինակներ: Հետազոտության ընթացքում անցկացվել են համայնքային հիշողությունների երկու հանդիպում՝ Այնթապի Ժանյակի գործարանի նախկին աշխատողների ու Կիլիկյան Հայաստանից Ցեղասպանության ժամանակ արտագաղթած հայերի  հետնորդների հետ, որոնք իրենց հետ նախնիներից բերել են Կիլիկիայի, մասնավորապես’ Այնթապի (նաև’ ՈՒրֆա, Մարաշ) ասեղնագործության ու ժանյակագործության նմուշներ, որոնք մոռացման վտանգի առջև են:

Այս հանդիպումների ու հիշողությունների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղումներով: Համայնքային երկու հանդիպումները ձայնագրված են, որոնք նույնպես կարելի է օգտագործել ստեղծվող աշխատանքի մեջ:

https://shorturl.at/RrlLh
https://shorturl.at/5voZ6

Նախագծի մասին մանրամասներն այստեղ՝

https://shorturl.at/hDocy
https://shorturl.at/xEujI

Հավելյալ տեղեկությունների  ու հետազոտական նյութերի’ ավելին իմանալու համար կարող եք նաև կապ հաստատել մեզ հետ՝ ուղարկելով նամակ մեր մեյլին:

Այս բաց կանչը հրավիրում է արվեստագետներին ուսումնասիրելու նախագծի համայնքային հիշողությունները, հայկական ժանյակագործության ու ասեղնագործության մոռացվող ձևերը, մասնավորապես’   Այնթափի , Մարաշի ու Ուրֆայի, դրանցից  օգտվելով ՝ ստեղծել ժամանակակից արվեստ՝  հայկական ժանյակագործությունն ու ասեղնագործությունը նորովի ու ինովատիվ ներկայացնելու համար:

Ցուցադրության նպատակն է հայկական պատմական ու մշակության կարևորագույն արժեքների մասին բարձրաձայնել միջազգային նախագծի շրջանակներում, մշակութային ժառանգության այս կարևոր մասը ներկայացնել յուրովի, ստեղծել կապ դրա ու ժամանակակից արվեստի միջև ու այս մոռացվող ձևերը փոխանցել նոր սերունդներին ու ներկայացնել հանրությանը:

Ընտրվելու դեպքում մասնակցող արվեստագետները կստեղծեն աշխատանքներ, որոնք կներկայացվեն ս.թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ցուցադրությանը:

Նախագիծը ներառում է արվեստագետի հոնորար և արտադրության բյուջեն: Խմբային դիմում նույնպես թույլատրվում է: Սակայն պետք է նկատի ունենալ,  որ կազմակերպությունը կառաջարկի նույն վճարը, ինչ անհատների համար:

Արվեստագետներն ազատ են ստեղծագործել ու առաջարկել աշխատանքներ տարբեր մեդիաներով, ներառյալ տեսողական արվեստ, պերֆորմանս, տեքստ, սաունդ և այլն:

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված անձանց խնդրում ենք  tai.todayart@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել իրենց.

•           CV-ն

•           Պորտֆոլիոն, որտեղ ներկայացված կլինեն ձեր աշխատանքներն ու տեսլականը (statement)

•           Ներկայացվող աշխատանքի  նկարագիրը, առաջարկը

•           Էսքիզները

•           Նյութածախսը

Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացվել է  21/08/2024 է

Արդյունքների մասին կտեղեկացնենք մինչև սեպտեմբերի 3-ը։

Եթե ունեք հարցեր, կապ հաստատեք tai.todayart@gmail.com

Բաց կանչը տեղի է ունենում #Պարիաներ. Իրագործելով Եվրոպայի  պատմական հիշողությունը» նախագծի շրջանակներում, Ստեղծարար Եվրոպա ծրագրի կողմից համաֆինանսավորված, որը նպատակ ունի բացահայտել

#մարգինալացված անհատների չպատմված, հավաքական հիշողությունները, ովքեր ձևավորել են համայնքը և աստիճանաբար ձևավորել նրա պատմական

հիշողությունը:

www.todayart.org

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում