Ադրբեջանում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները գերիներ ու ռազմագերիներ չեն, այլ ապօրինի ձերբակալված անձինք. Սիրանույշ Սահակյան

  • 02.08.2024
  • 0
  • 172 Views

Այս պահին եմնք ունենք շուրջ 210 գերիներ, որոնք հայրենադարձվել են, շարունակաբար պահվում են 23 հայեր, բայց  23-ից 5-ը գերեվարվել են 2020 թվականի պատերազմի ընթացքում: Այս մասին  «Տիգրանաշենը չի հանձնվելու թշնամուն» թեմայով քննարկման ժամանակ ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանույշ Սահակյանը:

«Մենք ունենք երկու ռազմագերիներ, ովքեր հոկտեմբերին մասնակցել են ռազմական գործողություններին, ունենք գերիներ, քաղաքացիական անձինք, ովքեր ըստ էության գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարության հաջորդող օրերին, երբ ընդամենը անցում են կատարել մի տարածք, որի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ չեն ունեցել, որից հետո մենք ունենք երկու քաղաքացիական  անձանց առեւանգում, ձերբակալում, որը  կապված է եղել բնակավայրում  մոլորվելու եւ մեկ դեպքը Կարմիր խաչի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխեու հետ, այո, հարցը վերաբերվում է Վագիֆ Խաչատրյանի հայտնի դեպքի հետ: Մյուս 16 դեպքերը կապված են 2023 թվականի սեպտեմբերի հարձակման հետ: 8-ը գտնվել են այն բնակավայրերում, որտեղ ընթացել են ռազմական գործողություններ,  այսինքն 7-ը եղել են կամավոր հիմունքներով ռազմական գործողությունների մասնակիցներ, մեկը  քաղաքացիական տարեց անձ: Իսկ մյուս ութը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է, որը իմ գնահատմամբ չեն  համարվում ոչ գերիներ, ոչ էլ ռազմագերիներ, որովհետեւ նրանց ազատությունից զրկելը որեւէ առնչություն չունի մարտական գործողությունների կամ դրանց արդյունքի հետ:  Նրանք քաղաքական պատվերի հիման վրա ձերբակալված, այս պահին էլ ապօրինաբար պահվող անձինք ենք, ովքեր պատժվում են իրենց արտահայտած կարծիքների, գործունեության եւ ինչու ոչ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար եւ կարելի է ասել, որ նրանց ապօրինի անազատության մեջ պահելը ունի նաեւ սիմվոլիկ նշանակություն:

Հասկանալի է, որ ուժի գործադրմամբ Արցախի ինքնորոշման իրավունքը խեղդված է, խիստ անհայտ է դրա վերակենդանացման հնարավորությունները եւ  այս անձանց ազատազրկելով նաեւ այս իրավունքն է ազատազրկվում անորոշ ժամանակահատվածում: Հասկանալի է, որ այդ ձեւով նշված անձինք ձերբակալվել են կամ ապագայում կանգնելու են անազատության մեջ, կամ կանգնելու են դատարանի առջեւ, նաեւ ազգային արժանապատվութունը ստորացնող տարրեր են պարունակում իրենց մեջ»,-ասաց նա:

Սահակյանը նշում է, որ գերիների խնդիրը սրանով չի սահմանափակվում, քանի որ  կան անձիք, ովքեր գերեվարվել են, բայց Ադրբեջանը հրաժարվում է նրանց գերի ընկնելու փաստը:

«Այստեղ մենք կրկնակի բարդության խնդրի հետ ենք բախվում, նախ պետք է ապացուցենք, որ այս պահին էլ նրանք ողջ գտնվում են Ադրբեջանում, հասնենք Ադրբեջանի կողմից նրանց գերեվարվելը հաստատելուն եւ նոր փորձենք նրանց հետ վերադարձնել: Թե ինչ է այս պահին կատարվել այս անձանց հետ, մենք չենք կարող ասել, մեր ունեցած տեղեկություններով առնվազն 80 գերիներ ենթարկվել են բռնի անհետացման: Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել նրանց հետ, պետությունը պարտավոր է հետաքննել եւ ճշմարտությունը հայտնել ընտանիքներին»,-ասաց նա:

Սահակյանի խոսքով՝ երրորդ խումբ կա, այս դեպքում խոսքը անհետ կորածների մասին է:

«Անհետ կորածների դեպքում ընկած է նաեւ մարտի դաշտում զոհված լինելու վարկածը, որոնց մարմինները չեն հայտնաբերվել»,-նշեց նա։

Աղբյուր՝ news.am

(news.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում