Փարիզում բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը փայլուն մեկնարկով հաղթանակեց եւ դուրս եկավ 1/4 եզրափակիչ

  • 30.07.2024
  • 0
  • 135 Views

Թեթև քաշայինների մենամարտ հիշեցրեց  Դավիթ Չալոյան / Հայաստան / – Օրի Դելիշես / Մեծ Բրիտանիա / ՝ գերծանրքաշային բռնցքամարտիկների օլիմպիական  խաղերի մեկնարկային մենամարտը: Նրանք զարմանալի արագաշարժություն դրսևորեցին: Ճիշտ է, կողմերը երբեմն ցնցող հարվածներ  փոխանակեցին, բայց նոկդաուն կամ նոկաուտ չգրանցվեց:

Հայ մարզասերի համար հաճելին այն էր, որ առաջին ռաունդի կեսից,  երկրորդ համարով աշխատող Դավիթը արդեն ետ չմնաց մրցակցից: Հակառակը, գյումրեցին առաջ էր ընկնում անգլիացուց  ու ավելի հաճախ  էր նպատակին  հասցնում իր հարվածները, մանավանդ ձախով կատարած <<  ջեբերը  >> :

Մի խոսքով, կաշվե ձեռնոցի հայ վարպետի ՝  առաջին ռաունդում պարտվելուց հետո, հաջորդ  երկու կեսերում մրցավարները նախապատվությունը տվեցին նրան: Վերջնարդյունքում գյումրեցին հաղթեց   3 : 2 հաշվով և վրեժնդիր եղավ Եվրոպական խաղերում  նույն  մրցակցին չոր՝ 0 : 5 հաշվով պարտվելու դիմաց:

Ավելորդ չէ նշել , որ  Օրին Դելիշեսը ծնվել է 1997թ.  Մոսկվայում: Մայրը ռուս է, հայրը ՝  նիգերիացի :  Նրա մայրենի լեզուն ռուսերենն է և յոթ տարեկանում  է բնակություն հաստատել Անգլիայում:

Շատ ենք ցանկանում , որ պատվասեր  Դավիթը  հաջողությունը կրկնի նաև օգոստոսի 2-ին,  քառորդ եզրափակիչում  իսպանացու   հետ  մենամարտում:  Կարելի է պատկերացնել,  թե հաղթանակի դեպքում որչափ կուրախանա հայ մարզասերը, որովհետև մեր պատվիրակը արդեն կհայտնվի կիսաեզրափակիչում և իր համար կապահովի առնվազն բրոնզե մեդալ:   

Փարիզում շարունակվող  ամառային 33 –րդ  օլիմպիական խաղերում այսօր ՝ հուլիսի 30-ին Հայաստանը կունենա մեկ մասնակից: Լողի  մրցաշարում պայքարի մեջ կմտնի Արթուր Բարսեղյանը: Նա կմասնակցի 100 մետր ազատ լողաոճում:

Որակավորման փուլը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-ին:

Հայաստանի օլիմպիական կոմիտե

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում