Հրաչյա Բոյաջյանը նշանակվել է Լեհաստանի կառավարության էթնիկ փոքրամասնությունների հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ

  • 22.07.2024
  • 0
  • 1099 Views

2024 թվականի հուլիսի 10-ին Լեհաստանի վարչապետ Տուսկի որոշմամբ Հրաչյա Բոյաջյանը նշանակվել է Լեհաստանի Հանրապետության կառավարության ազգային ու էթնիկ փոքրամասնությունների հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ: Հրաչյա Բոյաջյանը Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահն է, Լեհաստանում Հայաստանի Պատվո հյուպատոսը (նստավայրը՝ Զաբժե), նաեւ նորաստեղծ «Մունետիկ» հանդեսի խմբագրական խորհրդի նախագահը։ Ըստ նոր նշանակման, Լեհաստանի կառավարության մոտ հայ համայնքի շահերը կներկայացնի Հրաչյա Բոյաջյանը։

«Սա իրապես պատմական պահ է հայերի համար բազմաթիվ պատճառներով, իսկ ինձ համար՝ մեծ մարտահրավեր է և նոր պարտականություններ։ Շնորհակալություն եմ հայտնում հայկական փոքրամասնությունների կազմակերպություններին վստահության համար և կրկին անգամ հաստատում եմ, որ այն դրական փոփոխությունները, որոնց մենք տարիներ շարունակ փորձել ենք հասնել, կիրականացվեն քայլ առ քայլ՝ խոստանում եմ: Երախտապարտ եմ նաև վարչապետ Դ. Տուսկին՝ վստահության և առաջադրման համար»,- գրել է ֆեյսբուքյան իր էջում Հրաչյա Բոյաջյանը։

Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում արգասաբեր գործունեություն։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում