ԱՏՁՄ և Մատենա գործընկերություն՝ ուժեղացնելու համար WCIT2024/DigiTec-ի կազմակերպչական ջանքերը

  • 16.07.2024
  • 0
  • 186 Views



Հուլիսի 15, Երևան:
Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր ստորագրեց (MoU) «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի հետ: Այս համաձայնագիրը նպատակ ունի համագործակցելու 2024թ. Նորարարության և Տեխնոլոգիաների Համաշխարհային Կոնգրեսի (WCIT2024/DigiTec) հետ և աջակցելու կոնգրեսի կազմակերպմանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և «Մատենա»-ի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը ստորագրեցին հուշագիրը՝ համախմբելու ջանքերը միջազգային բիզնեսի և գործընկերային ցանցի միավորմամբ՝ աջակցելու WCIT2024/DigiTec-ի կազմակերպմանը:

«WCIT2024/DigiTec-ը եզակի հնարավորություն է տալիս համագործակցելու «Մատենա» միջազգային դպրոցի հետ՝ կոնգրեսի կազմակերպման համար։ ԱՏՁՄ-ի և Մատենայի համատեղ աշխատանքում մենք մեծ ներուժ ենք տեսնում, ինչը կբարձրացնի կազմակերպչական աշխատանքների ակտիվությունը և կմիավորի համատեղ միջազգային բիզնես և գործընկերային ցանցերը»,-ասաց WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:

«Ուրախ եմ, որ վերջապես հնարավորություն ունենք համագործակցելու ԱՏՁՄ-ի հետ՝ կոնգրեսը բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով: Այս համագործակցությունը չափազանց կարևոր է մեզ համար: Մեր մասնագիտական ներուժը համադրելով ԱՏՁՄ-ի լայնածավալ փորձառության հետ տեխնոլոգիական ոլորտում՝ համոզված ենք, որ WCIT2024/DigiTec-ը նոր բարձունքների կհասնի ինչպես կազմակերպման, այնպես էլ ազդեցության առումով»,-ասաց «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։

Չորս օրերի ընթացքում WCIT2024/DigiTec-ը Հայաստանը կդարձնի տեխնոլոգիական մտքի կենտրոն՝ հանդիսանալով հարթակ ոլորտի առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:

«Հիացած եմ, որ Հայաստանում կա «Մատենայի» նման կազմակերպություն, որը բարձր մակարդակի ծրագրեր է առաջարկում ղեկավար անձնակազմի համար: Այս համագործակցությունը ոչ միայն կամրապնդի կոնգրեսի դիրքերը, այլև՝ կխթանի միջազգային կապերը հայաստանյան տեխնոլոգիական համայնքում՝ նպաստելով նորարարությանը և աճին: Սա ապագայի մեծ քայլ է, և ես սպասում եմ այն հրաշալի արդյունքներին, որոնց մենք միասին կհասնենք»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն, Սարգիս Կարապետյանը։

WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի`

  • ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարարությունների ու ԱԲ վերջին զարգացումների շուրջ,
  • Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում և դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար,
  • խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում և տնտեսություններում,
  • ներկայացնելու հայաստանյան, և ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք էքսպոյի շրջանակներում, որը հանդիսանալու է հիմնական էքսպո հարթակը WCIT2024/DigiTec համար։

Համաժողովի օրակարգը ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին:


***

WCIT/DigTec-ի մասին. Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:

                  Կայքէջ։ https://wcit2024-digitec.com
                 Facebook:
https://www.facebook.com/wcit2024.digitec

ԱՏՁՄ-ի մասին․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտի ավելի քան 160 տեղական և միջազգային ընկերություններ։ ԱՏՁՄ-ն նվիրված է արդյունաբերության աճին թիրախային նախագծերի միջոցով՝ հիմնադրել համապարփակ տեխնոլոգիական կրթություն Հայաստանում («Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ), դյուրացնել մուտքը համաշխարհային շուկա և փորձի փոխանակում կազմակերպված պատվիրակությունների միջոցով։

Բացի այդ, ԱՏՁՄ-ն զգալի ազդեցություն ունի նաև իրավական դաշտի վրա՝ քաղաքականության մշակման և կառավարության հետ համագործակցության միջոցով՝ խթանելով մրցակցային, բայց համագործակցային բիզնես միջավայրը։ ԱՏՁՄ-ն հայտնի է խոշոր միջոցառումների կազմակերպմամբ, որոնք ընդգծում են հայկական տեխնոլոգիական առաջընթացը։ Հատկանշական է WCIT 2019-ի հյուրընկալումը, գալիք WCIT 2024-ը և ամենամյա DigiTec Expo-ն, որն անցկացվում է արդեն մոտ 20 տարի՝ ցուցադրելով նորարարություններն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային լսարանին։ Այս ջանքերի շնորհիվ ԱՏՁՄ-ն շարունակում է բարձրացնել Հայաստանի ներկայությունը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։

Պաշտոնական կայքէջ՝ https://www.uate.org/

Մատենայի մասին. «Մատենայի»՝ ղեկավարների համար նախատեսված կրթական ծրագրերը, որոնք անցկացվում են աշխարհի առաջատար փորձագետներից և պրոֆեսորներից կազմված հզոր դասախոսական կազմի միջոցով (ներառյալ նախկին փոխնախագահներ և բարձրագույն օղակի ղեկավարներ այնպիսի հզոր ընկերություններից, ինչպիսիք են «IBM»-ը, «BCG»-ն և «Shell»-ը և այլն), արդեն ներգրավել են հարյուրավոր բիզնես ղեկավարների և ձեռնարկատերերի ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Կրթական ծրագրերն ընդգրկում են մի շարք առանցքային ուղղություններ, այդ թվում՝ առաջնորդություն, ռազմավարություն, բանակցություններ, թվային փոխակերպում, արհեստական բանականությունը բիզնեսում և այլ արդիական թեմաներ:

«Մատենան» հայտնի է նաև աշխարհի լավագույն համալսարանների և բիզնես դպրոցների հետ համագործակցությամբ ու համատեղ ծրագրերով: Դրանց թվում են Հարվարդի համալսարանի Դևիսի կենտրոնը, «ESMT Berlin»-ը, Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցը, շվեյցարական «IMD»-ն և այլն (աշխարհի 20 լավագույն բիզնես դպրոցներից 6-ը` ղեկավարների կրթության բնագավառում, ըստ «Financial Times»-ի): «Մատենայի» շրջանավարտների ակումբն այժմ ներառում է ավելի քան 400 շրջանավարտներ՝ ղեկավարներ և առաջնորդներ տարբեր ոլորտներից, այդ թվում՝ առաջատար ընկերությունների հիմնադիրներ և տնօրեններ:

                    Պաշտոնական կայքէջ՝ https://matena.am/

ԴիջիԹեք-ի մասին․ «ԴիջիԹեք Էքսպոն» տարածաշրջանի ամենալայնածավալ տեխնոլոգիական ամենամյա ամենալայնածավալ միջոցառում է, որտեղ ավելի քան 100 թիմեր ներկայացնում են իրենց արտադրանքը, ծառայություններն ու ընկերությունները՝ հազարավոր B2B, կառավարական և B2C այցելուներին։

                  Facebook՝ https://www.facebook.com/digitec.armenia/

               Instagram՝  https://www.instagram.com/digitec.armenia/

              Youtube՝ https://www.youtube.com/@TheUATE/videos
              
Կայքէջ՝ http://www.digitec.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում