Իսպանիան 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն․Խաղադաշտում թիմին շնորհավորեցին Իսպանիայի թագավորն ու հռչակավոր տենոր Պլասիդո Դոմինգոն

  • 15.07.2024
  • 0
  • 360 Views

Հուլիսի 15-ին Բեռլինում ավարտված Եվրո 2024 ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում չորրորդ անգամ չեմպիոն հռչակվեց Իսպանիայի հավաքականը՝ 2։1 հաշվով հաղթելով Անգլիայի հավաքականին, որը երկրորդ անգամ պարտվեց եզրափակիչում։ Խաղին ներկա էր նաեւ Իսպանիայի թագավորը, որը մասնակցեց պարգեւատրման արարողությանը եւ անձամբ շնորհավորեց ֆուտբոլիստներին։ Խաղից հետո ֆուտբոլիստներին շնորհավորեց նաեւ համաշխարհային տենոր Պլասիդո Դոմինգոն։

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին ճանաչվեց Եվրո 2024-ի լավագույն ֆուտբոլիստ։

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Լամին Յամալը դարձավ Եվրո-2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Նիկո Վիլլյամսը ճանաչվեց Անգլիայի դեմ եզրափակիչ հաղթական հանդիպման լավագույն խաղացող:

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության արդյունքներով պատմության մեջ առաջին անգամ «Ոսկե խաղակոշիկը»՝ մրցաշարի լավագույն ռմբարկուի մրցանակը, միաժամանակ ստացավ վեց ֆուտբոլիստ՝ երեքական գոլի հեղինակ դարձած Ժորժ Միկաուտաձեն (Վրաստան), Ջամալ Մուսիալան (Գերմանիա), Իվան Շրանցը (Սլովակիա), Կոդի Գակպոն (Նիդերլանդներ), Դանի Օլմոն (Իսպանիա) և Հարի Քեյնը (Անգլիա):

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում