«Հայկական կինո» 1924-2022 երկլեզու կատալոգի շնորհանդեսը Երեւանում

  • 13.07.2024
  • 0
  • 128 Views

«Հայկական կինո» 1924-2022 երկլեզու կատալոգի շնորհանդեսը կայացավ Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում

«Հայկական կինո» 1924-2022 երկլեզու կատալոգի շնորհանդեսը կայացավ Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:Ներկա հրա­տա­րա­կու­թյունը մի փոր­ձ է տալ հայ կի­նո­յի 100-ամ­յա ար­տադ­րան­քի լիա­կա­տար պատ­կե­րը մեկ գրքում` ընդգր­կե­լով Հա­յաս­տանում կամ Հայաստանի հետ համատեղ արտադր­ված խա­ղար­կա­յին, վա­վե­րագ­րա­կան և անիմացի­ոն ֆիլ­մե­րի վե­րա­բեր­յալ հնա­րա­վո­րին չափ սպա­ռիչ տե­ղե­կատ­վու­թյուն­: Պետք է ասել, որ նման առաջին փորձ ար­վել է 60-ական­նե­րի սկզբին հայ կի­նո­յի հիմ­նա­դիր­նե­րից մե­կի` Դանիել Դզնու­նու կող­մից: Այն տա­րի­նե­րին նա կազ­մել էր նա­խորդ 35 տար­վա ար­տադ­րան­քի հիմ­նա­կա­նում հա­վաս­տի ֆիլ­մացանկը, ինչ­պես նա­և հայ կի­նո­յին վե­րա­բերող գրքե­րի և հոդ­ված­նե­րի մատենագիտությունը:

«Հայկական կինո» կատալոգի առաջին եռալեզու (հայերեն-անգլերեն-ռուսերեն) հրատարակությունը լույս է տեսել 2000 թ.-ին Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ և ներառում էր 1924-ից 1999-ը թվականներին նկարահանված հայկական ֆիլմերը:  «Հայկական կինո» կատալոգի երկրորդ հրատարակությունը, որը  լույս է տեսել 2009 թ.-ին՝ «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, համալրված էր 2000-ից մինչև 2008 թվականներին նկարահանված հայկական ֆիլմերով: Այս նոր լրամշակված երկլեզու (հայերեն-անգլերեն) հրատարակությունը ընդգրկում է առավել լիակատար  տեղեկատվություն 1924-2022 թթ․ և մասամբ 2023 թ․   Հայաստանի կինոարտադրության մասին: Կատալոգի համար աղբյուր են հանդիսացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Հայկ» վավերագրական ստուդիայի, ՀՀ Հանրային հեռուստատեսության, ինչպես նաև հայկական անկախ կինոարտադրողների և կինոստուդիաների կողմից մեզ տրամադրված տեղեկատվությունը:

Ֆիլմերը խմբավորված են ըստ տեսակների (խաղարկային, վավերագրական, անիմացիոն), ըստ արտադրության տարիների՝ այբբենական կարգով: Կա­տա­լո­գը բո­վան­դա­կում է ֆիլ­մե­րի հե­տև­յալ տվյալ­նե­րը. ան­վա­նու­մը, ար­տադ­րող ստու­դիան, տե­սա­կը (նշված է բաժ­նի խո­րագ­րում), ժանրը (եթե նշվել է արտադրողի կողմից), տևո­ղու­թյու­նը` րո­պե­նե­րով, մետ­րա­ժը (ժապավենային ֆիլմերի դեպքում) և մի շարք այլ տեխ­նի­կա­կան տե­ղե­կու­թյուն­ներ, ինչ­պես նա­և նկա­րա­հա­նող խմբի կազ­մը, դե­րա­սան­նե­րի ու նրանց մարմ­նա­վո­րած դե­րե­րի անուն­նե­րը և հա­մա­ռոտ ծա­նո­թագ­րու­թյու­նը բովան­դա­կության մասին (անո­տացիան): Կատալոգն ունի նաև ֆիլմերի անվանումների այբբենական ցանկ:

Նախորդ երկու հրատարակության նախաբանի հեղինակն էր պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը: Ի հիշատակ և ի հարգանք հայ կինոյում մեծ վաստակ ունեցած կինոգետի՝ կազմողները որոշեցին վերահրատարակել Սուրեն Հասմիկյանի նախաբանը, որում հայ­կա­կան կի­նո­յի ու­ղին, զար­գաց­ման հիմ­նա­կան փու­լերն իմաս­տա­վո­րե­լու փորձ է ար­ված: Շեշ­տը դրված է հիմ­նա­կան մի­տում­նե­րի և գոր­ծըն­թաց­նե­րի օրի­նա­չա­փու­թյուն­նե­րի վրա, ուս­տի նշված են սա­կավ ազ­գա­նուն­ներ, մա­նա­վանդ որ բուն կա­տա­լո­գում նախաձեռնողները ձգտել են ոչ մի անուն մո­ռա­ցու­թյան չմատ­նել:

«Հայկական կինո 1924-2022» լրամշակված երկլեզու կատալոգի հրատարակումն իրականացվել է Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի կողմից՝ «Հայ կինո – 100» հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում