Մահափորձ Սլովակիայում. չորս կրակոց Ռոբերտ Ֆիցի ուղղությամբ. վարչապետը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

  • 15.05.2024
  • 0
  • 153 Views

Այսօր անհայտ անձի կողմից մահափորձի է ենթարկվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցը Հանդլով քաղաքում, ուր մշակույթի տանը մասնակցել է կառավարության արտագնա նիստին։ Նա անմիջապես ուղղաթիռով տեղափոխվել է Բանսկա Բիստրիցա՝ շտապ վիրահատության համար։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Նա վիրավորվել է կրծքավանդակի, որովայնի եւ ոտքերի շրջանում։

Սլովակիայի քաղաքական գործիչները դատապարտում են մահափորձը եւ համարում են հարձակում սլովակյան ժողովրդավարության վրա։

Ըստ նախնական տվյալների, վարչապետը մոտեցել է տեղացիներին, որպեսզի շնորհակալություն հայտնի իրենց աջակցության համար եւ ինչ որ մեկը կրակել է։ Չեխիայի եւ Սլովակիայի քաղաքական դեմքերը նույնպես դատապարտել են մահափորձը։ Դադարեցվել է նաեւ նախագահական ընտրությունների ընրապայքարը։ Քաղաքական գործիչները մամուլին կոչ են արել ատելություն չքարոզեն։

Կրակ բացած մարդասպանին կարողացել են տեղում ձերբակալել։ 1953 թվականին ծնված Յուրայ Ցինտուլան 2005 թվականին հիմնել է գրական ակումբ, բանաստեղծական երեք ժողովածուի հեղինակ է։ Ըստ նախնական տեղեկությունների, նշել է, որ դժգոհել է կառավարության գործունեությունից։

Նշենք, որ Սլովակիայում լարված նախագահական ընտրությունների նախընտրական լարված շրջան էր։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վիրահատությունից հետո Ռոբերտ Ֆիցոյին մտցրել են արհեստական կոմայի մեջ։

orer.eu

.

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում